Թուրքական պատվիրակությունը նախատեսում է Մոսկվա այցելել փետրվարի 17-ին՝ շարունակելու համար սիրիական Իդլիբում կարգավորման շուրջ բանակցությունները, շաբաթ լրագրողներին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր մենք բանակցություններ կվարենք ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Թուրքական պատվիրակությունը երկուշաբթի կուղեւորվի Ռուսաստան: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ (Իդլիբի) խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Եթե դիվանագիտական ճանապարհով չստացվի, ապա կկատարվեն անհրաժեշտ քայլեր»,- Մյունխենի համաժողովի շրջանակում հայտարարել է Չավուշօղլուն: Թուրք նախարարի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը: Ռուսաստանյան միջգերատեսչական զինվորական պատվիրակությունն անցյալ շաբաթ Թուրքիայում էր: Պատվիրակության կազմում էին նախագահի՝ սիրիական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը եւ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Թուրքական կողմին ղեկավարում էին ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը եւ նախագահի՝ քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան չի կարողացել կատարել սիրիական Իդլիբի շուրջ խնդրի լուծման մի քանի առանցքային պարտավորություններ: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն իր հերթին հանդես էր եկել հայտարարությամբ, որ իր երկիրը Իդլիբի հարցով ստանձնած պարտավորությունները կատարել է:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01