ՀՀ վարչապետը, ողջունելով Էռնա Սոլբերգին, նշեց, որ շատ ուրախ է հանդիպման համար։ Վարչապետի խոսքով՝ այն լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նախանշելու երկու երկրների հարաբերությունները ակտիվացնելու ուղիները։ «Տիկին վարչապետ, Հայաստանում այժմ բարեփոխումների շրջան է։ Մենք ունենք բարեփոխումների օրակարգ տարբեր ոլորտներում, մասնավորապես, դատաիրավական ոլորտու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ 2018 թվականին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության մակարդակը նոր հարթություն բարձրացավ։ Եղած ձեռքբերումները ունենալով ՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նպատակ ունեն ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել։ ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց Հայաստանում դատաիրավական ոլորտում բարեփոխումների ընթացքը։ Նա նշեց, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանի կարևոր գործընկերն է Եվրամիությունը։ ՀՀ վարչապետը կարևոր համարեց միջազգային գործընկերների աջակցությունը բարեփոխումների հարցում և ավելացրեց, որ նույնիսկ առանց աջակցության Հայաստանը նպատակ է դրել ժողովրդավարության մակարդակը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել։ Նորվեգիայի վարչապետը դրական համարեց այն, որ Հայաստանում բարեփոխումների գործընթաց է սկսել և պատրաստակամություն հայտնեց քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15