2019 թվականին Airbus ավիաշինական կորպորացիայի զուտ վնասը կազմել է 1,36 միլիարդ եվրո (1,48 միլիարդ դոլար): Այդ մասին են վկայում ընկերության՝ փետրվարի 13-ին հրապարակված նյութերը։
2018 թվականի արդյունքներով՝ Airbus-ը հաշիվ էր տվել 3 միլիարդ եվրոյի (3,3 միլիարդ դոլարի) չափով զուտ շահույթի մասին: Ըստ որում անցյալ տարվա հասույթը 2018 թվականի համեմատությամբ աճել է 11 տոկոսով եւ կազմել 70,5 միլիարդ եվրո (76,7 միլիարդ դոլար): Airbus-ի ղեկավար Գիյոմ Ֆորին հայտարարության մեջ ընդգծել է, որ ընկերությունը կարողացել է զգալի հաջողությունների հասնել առեւտրային ինքնաթիռների մատակարարումների շնորհիվ:
«2020 թվականին մեր նպատակը կդառնա կորպորատիվ կուլտուրայի ամրապնդումը, աշխատանքի գործընթացի կատարելագործումը եւ ծախքերի կառուցվածքի շտկումը՝ ֆինանսական ցուցանիշների բարելավման համար»,- հավելել է նա: Ինչպես նշել է Ֆրանս Պրես գործակալությունը, կորպորացիայի վնասների պատճառներից մեկը դարձել է 3,6 միլիարդ եվրոյի (3,9 միլիարդ դոլարի) վճարման որոշումը մի քանի երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա) կոռուպցիոն հետաքննությունների դադարեցման համաձայնագրերի շրջանակում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44