ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու իշխանական ճամբարի նախաձեռնությունը արջի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանի վարչակարգին՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանում սկսված եւ ընթացող սոցիալական արդարության հաստատման գործընթացը: Այս մասին հայտարարություն է տարածել «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը:
«Ինչու՞ բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն
ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու իշխանական ճամբարի նախաձեռնությունը արջի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանի վարչակարգին՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանում սկսված եւ ընթացող սոցիալական արդարության հաստատման գործընթացը:
Հանրաքվեն միաժամանակ անընդունելի է ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական, ե՛ւ գործնական առումներով:
Ապրիլի 5-ը անընդունելի է բարոյական առումով
Բարոյական առումով հանրաքվեն անհեռանկար է, որովհետեւ այն ծառայում է սպիտակների եւ սեւերի պայքարի մանր հաշիվներին: Այսպես կոչված՝ սեւերից սահմանադրական դատարանը վերցնելով՝ այսպես կոչված՝ սպիտակները ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների վրա: Նման գործելաոճը բարոյապես անընդունելի է, եւ հետեւում է ամբողջատիրական սովորույթներին՝ Սահմանադրությունը ծառայեցնելու իշխող վարչախմբին: Հիշենք, որ Սերժ Սարգսյանի վարչակարգը տապալվեց Սահմանադրությունը ժողովրդի դեմ օգտագործելու արդյունքում:
Ապրիլի 5-ը անընդունելի է իրավական առումով
Ըստ ՀՀ Սահմանադրության պահանջների, Սահմանադրության փոփոխության իրավական ակտերի նախագծերը Ազգային Ժողովը ներկայացնում է սահմանադրական դատարանի հաստատմանը: Ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը (Սահմանադրության 168-րդ հոդվածի երկրորդ կետին, 169-րդ հոդվածի 2-րդ մասին, սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):
Ապրիլի 5-ը անընդունելի է գործնական առումով. այն աշխարհաքաղաքական եւ սոցիալական նման իրավիճակում խոցելի է դարձնում մեր երկիրը ներսից եւ դրսից:
Կոչ ենք անում
ՀՀ Ազգային Ժողովին, Կառավարությանն ու Նախագահին՝ հետ կանգնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու սխալ ճանապարհից:
ՀՀ քաղաքացիներին՝ բռնել պետականության, իրավականության, ժողովրդավարության եւ համերաշխության ճանապարհը, բոյկոտել ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն»,- ասված է հայտարարությունում:
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
14:39
14:25
14:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03