«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք դատախազությունը որեւէ քայլ ձեռնարկել է այս տարվա հունվարին համացանցում տարածված մարտի 1-ի իրադարձությունների մասին Վիկիլիքսի հրապարակումների վերաբերյալ։ Ի պատասխան իմ հարցման՝ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ այդ հրապարակումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Այս պատասխանից հետո մեր կազմակերպությունը հարցում ուղարկեց արդեն հատուկ քննչական ծառայություն՝ պարզելու՝ որեւէ գործողություն ձեռնարկվել է արդյոք այդ հրապարակումների վերաբերյալ, թե ոչ։ Հատուկ քննչական ծառայությունից սույն թվականի փետրվարի 13-ին պատասխանեցին, որ չեն կարող տրամադրել տեղեկություն, քանի որ նախաքննության ներկա փուլում ձեռք բերված տվյալների հրապարակումը կարող է խոչընդոտել եւ ազդել վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված եւ ձեռնարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջոցառումների իրականցմանը։
Այս պատասխանը իրականում ցույց է տալիս ՀՔԾ-ի իրական պատկերը։ Երբ ՀՔԾ-ն դեռեւս քննվող գործերի վերաբերյալ անընդհատ այնքան դետալային տեղեկություններ է հրապարակում, որ նախաքննության որեւէ գաղտնիք չի մնում, այդ պարագայում որեւէ խնդիր այս կառույցում չեն տեսնում։ Սակայն եթե խոսքը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների մասին է, որոնք վկայում են, որ ըստ գաղտնազերծված փաստաթղթերի՝ այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչների եւ դերակատարների պահվածքը մարտի մեկի իրադարձությունների ժամանակ առաջացնում է մի շարք հարցեր, ապա ՀՔԾ միանգամից սկսում է պաշտպանվել նախաքննության գաղտնիքի վահանի ներքո։
Իհարկե, պետք է արդարացիորեն նշել, որ հենց կառույցի ներկայացուցիչներն էլ հրապարակավ չեն թաքցնում իրենց մոտեցումը:
Հակառակ դեպքում ՀՔԾ քննիչը իշխանության սիրելի Արմեն Դանիելյանի նախագահած դատական նիստին չէր հայտարարի, որ իրենք մարտի մեկի գործով առանձանացրել են այն նյութերը, որոնք, ուշադրություն, անհարժեշտ են ոչ թե գործի, այլ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ։ Ակնհայտ է, որ վեց հարյուր հատորանոց գործը, ոդը չեն տրամադրում պաշտպանական կողմին լույս չի սփռելու 2-րդ նախագահի ու մյուսների գործի վրա, քանի որ հիմա եղածով էլ պարզ է՝ քրեական գործի հիմքը բացակայում է։ Խնդիրն այն է, սակայն, որ ուղղակի թաքցվում են մի շարք հանգամանքներ, որ այսօրվա մի շարք դերակատարներ ոչ միայն մաքրեն իրենց խիղճը, այլ նաեւ վերախմբագրեն պատմությունը։
Ու այս գործում ամենակարեւոր դերակատարներից մեկը հենց ՀՔԾ-ին է։
Հ.Գ. Եթե ՀՔԾ-ի խնդիրը լիներ ճշմարտության բացահայտումը, ապա կառույցը պետք է արձագանքեր՝ Գեւորգ Կոստանյանի առաջարկին՝ճշմատությունը լսելու եւ բացահայտելու համար։
Հ.Հ.Գ. ՀՔԾ-ից վաղուց արդեն իրավական գիտելիքներ չեմ ակնկալում, բայց ակնկալում էի, որ գոնե անունս ունակ կլինեն ճիշտ գրել։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02