Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը մեղադրել է ավտորիտարիզմի, ազգային միասնության բացակայության մեջ եւ պաշտոնապես հայտարարել է քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին: Մարգվելաշվիլին իր պլանների մասին փետրվարի 17-ին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։ «Ընտրելով ավտորիտարիզմը՝ «Վրացական երազանքն» անցել է «կարմիր գծերը»: Չկա ժողովրդավարություն, չկա ազգային միասնություն, չկա արեւմտյան ուղեգիծ: Ես չեմ կարող դրան նայել: Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն: Իմ ընկերների եւ վրաց ժողովրդի հետ միասին մենք ծառայելու ենք մեր արեւմտյան ընտրությանը»,-գրել է Մարգվելաշվիլին: Առաջին անգամ Մարգվելաշվիլին քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին հայտարարել է փետրվարի 11-ին PalitraNews հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այն ժամանակ նա այդ հայտարարությունն արել է Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ, «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավայի նկատմամբ դատավճռի կայացման ֆոնին: Վրաստանի իրավապահ մարմինները փետրվարի 10-ին կալանքի տակ են առել Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավելի քան 48 միլիոն լարիի (17 միլիոն դոլարի) վատնման գործով: Գործը, որի համար Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքագլուխը դատապարտվել է բանտարկության, վերաբերում է Թբիլիսիիի Զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարիի վատնմանը: Այդ փողը, դատախազության տվյալներով՝ 2011 – 2012 թվականներին ծախսվել է այդ ժամանակաշրջանում կառավարող «Ազգային միասնական շարժում» կուսակցության համակարգողների ֆինանսավորման համար: Այն ժամանակ Ուգուլավան կուսակցության անդամ էր: Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահ էր ընտրվել 2013 թվականի հոկտեմբերին: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Վրացական երազանքը», սակայն հետագայում Մարգվելաշվիլիի եւ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ճանապարհները բաժանվեցին, եւ նրանք քանիցս հրապարակավ քննադատություն են հնչեցրել միմյանց հասցեին: 2018 թվականի ամռանը Մարգվելաշվիլին հայտարարեց երկրորդ ժամկետով նախագահի պաշտոնում առաջադրվելուց հրաժարվելու մասին եւ որոշեց հեռանալ քաղաքականությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44