Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն կանխատեսում է ռուս-բելառուսական հարաբերությունների վատթարացում: Չեխական Respekt պարբերականին տված հարցազրույցում նա չի բացառել երկու երկրների միջև զինված բախման հավանականությունը: Այս մասին գրում է Tass-ը։ «Դժվարին ժամանակներ են սպասվում Բելառուսին։ Մի քանի տարի առաջ ես խոսում էի բելառուս լրագրողների հետ, ես նրանց ասացի, որ եթե նրանք ցանկանում են անկախ լինել, նրանց սպասվում է Ռուսաստանի հետ նմանատիպ պատերազմ, նմանատիպ դժվարություններ ու տառապանքներ, որոնց միջոցով մենք անցնում ենք, իսկ իրենք չէին հավատում: Այժմ, թերևս, նրանք ավելի քիչ են կասկածում», - ասել է Պրիստայկոն: Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարը, այնուամենայնիվ, նշել է, որ «հույս ունի, թե սխալվում է» այս կանխատեսման մեջ: «Եվ մեր խորհուրդը հետևյալն է. երբ Ռուսաստանը հարձակվի ձեզ վրա, դուք կունենաք երկու ընտրություն՝ օտարերկրյա գործընկերների օգնությամբ լինել ողջամիտ, հանգիստ և կպարտվեք, կամ անմիջապես պետք է սկսեք կռվել», - ասել է Պրիստայկոն: Դաշնային խորհրդի Տեղեկատվական քաղաքականության և լրատվության հետ կապերի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը Ուկրաինայի արտգործնախարարի խոսքերը Ռուսաստանի և Բելառուսի միջև հնարավոր զինված բախման մասին անվանել է «ակնհայտ անհեթեթություն» և «էժան քարոզչություն»:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56