Դերասանուհի-կասկադյոր Շերիլ Սանդերսն ու իր ամուսին Ռիչարդ Ռիդ Սանդերսը սպանված են հայտնաբերվել ԱՄՆ Օհայո նահանգի Գրին շրջանում: Այս մասին տեղեկացնում է independent.com կայքը:
59-ամյա դերասանուհուն ու իր 56-ամյա ամուսնուն սպանել է Լինդսի Դանկանը, որը հայտարարել է, որ սպանված զույգը դարանակալել էր իրեն ու իր կնոջը` Մոլլիին:
«Նրանք ոչինչ չասացին ու սկսեցին կրակել մեր ուղղությամբ»,-տեղեկացրել է Մոլլին, իսկ Դանկանը հավելել է, որ հարձակվողներից մեկը ատրճանակը պահել է իր կնոջ գլխին:
«Այն, ինչ տեղի ունեցավ հետո, բնազդային էր»,-նշել է Դանկանը՝ նկատի ունենալով դերասանների սպանությունը:
Սպանությունը տեղի է ունեցել Սանդերսի նախկին ամուսնու տան մոտակայքում: Շրջանային ոստիկանությունում տեղեկացրել են, որ Սանդերսը հայտնվել է սպանության վայրում այն բանից հետո, երբ արդեն Դանկանը սպանել էր իր ամուսնուն: Նշվում է, որ Սանդերսը նույնպես զինված է եղել:
Տեղի ունեցածի հետաքննությունը շարունակվում է: Շրջանային ոստիկանության արձանագրությունում դեպքը գնահատել է որպես «հանուն ինքնապաշտպանության իրագործված սպանություն»:
Շերիլ Սանդերսը կրկնօրինակ դերասան է աշխատել այնպիսի հայտնի կինոաստղերի համար, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Սանդրա Բալլոքը, Քեմերոն Դիասը և Ջեսսիկա Ալբան: Նա նկարահանվել է «Հետ դեպի ապագա 2», «Պինդ ընկույզ 2», «Չարլիի հրեշտակները» «Մահացու զենք» և այլ ֆիլմերում:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44