Փետրվարի 18-ի առավոտյան Դոնբասում մարտ է բռնկվել ռուսական ջոկատների, նրանց աջակիցների և ուկրաինական զինված ուժերի միջև, ինչի արդյունքում ուկրաինացիները կարևոր դիրքեր են կորցրել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մարտական գործողությունները բնութագրել է որպես «զինյալների և շրջափակողների ցինիկ սադրանք»:
«Դեբալցևոյի ողբերգության 5-րդ տարելիցին զինյալներն ու շրջափակողները ցինիկ սադրանք կատարեցին: Այսօր առավոտյան նրանք հարձակում են կազմակերպել Նովոտոշկովսկոյե, Օրեխովո, Կրիմսկոե, Խուտոր Վոլնիյ բնակավայրերի մոտակայքում գտնվող միացյալ ուժերի դիրքերի վրա: Կրակ է բացվել այնպիսի զենքերից, որոնք արգելված են Մինսկի համաձայնագրերով»,-նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի մարտիկները արժանի պատասխան են տվել հակառակորդին, սակայն ուկրաինական կողմը կորուստներ ունի: Ներկայում մարտերը դադարել են:
«Սա ոչ միայն ցինիկ սադրանք է, որի նպատակն է նորոգել Դեբալցևոյի վերքը, որը երբեք ամբողջովին չի ապաքինվի, սա նաև փորձ է խափանել Դոնբասի խաղաղության գործընթացը, որը սկսել է առաջ շարժվել թեկուզ փոքր, բայց հաստատուն քայլերով»,-ընդգծել է Զելենսկին:
Զելենսկին միևնույն ժամանակ ընդգծել է նաև, որ պատերազմին վերջ տալու և միջազգային պայմանավորվածություններին հավատարմության ուղղությունը մնալու է անփոփոխ, ինչպես նաև հաստատակամությունը` պատասխանելու Ուկրաինայի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի:
Այս դեպքերի հետ կապված՝ այսօր հրավիրվելու է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ` հետագա անելիքները ճշտելու համար:
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15