Չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Կլինեն կադրային փոփոխություններ, որի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկություն: Ինչ որոշում կընդունի ղեկավարությունը՝ մենք պարտավոր ենք կատարել»,-ասաց նա` անդրադառնալով կադրային փոփոխություններին:
Խոսելով այս տարվա 13 զոհերի մասին՝ նա ասաց, որ նրանցից չորսը եղել են հիվանդությունների պատճառով, չորսը` 4-ը դժբախտ պատահարի հետևանքով, իսկ մնացածի դեպքում հարուցվել են քրեկան գործեր, որի շրջանակում էլ կտրվեն պատասխանները:
Ինչ վերաբերում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն՝ Արտակ Դավթյանն ասաց, որ կա օրենք, որի առաջ հավասար են բոլորը, իսկ մեղավորները կորոշվեն դատարանի դատավճռով: «Ինչ վերաբերում է կարգապահական կանոնադրության տույժերին, ապա բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են անցկացվում և ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ մենք ունենք և՛ սպայական կազմի պաշտոններից հեռացումներ, և՛ զորացրումներ»,-ասաց նա և նշեց, որ եղել են նաև խրախուսումներ` ինքնասպանության դեպքերը կանխելու համար: Անցյալ տարվա հունիսից սկսած՝ ինքնասպանության ութ դեպք է կանխվել:
Հարցին, թե կա քրեական ենթամշակույթի դրսևորումներ բանակում՝ Արտակ Դավթյանն ասաց, որ դրա պատասխանը պետք է տրվի քրեական գործի շրջանակներում: «Ինչ-որ մենք պատկերացնում ենք, որոշ էլեմենտներ, իհարկե, բանակում կան, ինչպես հասարակության մեջ: Չի կարող հասարակության մեջ որևէ բան լինել, իսկ բանակում՝ ոչ»,-ասաց նա, և նշեց, որ այս առումով բավականին աշխատելու դաշտ ունենք:
Tert.am_ի հարցին՝ չնայած ասվում է, որ բանակում արտոնյալներ չկան, սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս, Արտակ Դավթյանն ասաց. «Այո՛, աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, հաշվառումներ ունենք»:
Չհաղորդելով այլ մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասաց, որ այնտեղ, ուր ի հայտ են ենք բացթողումներ, շրջաբերականով ողջ նկարագիրը շաբաթը մեկ անգամ, հրամանատարական կազմին ներկայացնում են դեպքի նկարագիրը և ծնող պատճառները:
Նա նաև նշեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ենթարկվում է ՀՀ պաշտպանության նախարարին և որևէ տարաձայնություններ չկան:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01