Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Վիեննայում մասնակցում է «Անվտանգության, կայունության և տնտեսական աճի խթանումը ԵԱՀԿ տարածաշրջանում. կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը նորարարության, թափանցիկության և թվայնացման միջոցով» թեմայով ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական 28-րդ համաժողովին: Փոխնախարարը, «Թափանցիկության ընդլայնում՝ եկամուտների հայտարարագրերի ներկայացման միջոցով» թեմայով ելույթից առաջ, շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին՝ հայկական փորձը ներկայացնելու հրավերի, շարունակական համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում Հայաստանի կառավարությանն աջակցելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սրբուհի Գալյանն անդրադարձել է վերջին երկու տարում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավար գործընթացներին, տարբեր մակարդակներում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների հիմքով հարուցված քրեական գործերի քանակն ավելացել է 60% -ով: Փոխնախարարը ներկայացրել է նաև շահագրգիռ կողմերի հետ մշակված Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները՝ դրանցից առանձնացնելով մասնակցային մեխանիզմների ներդրումն ու հայտարարագրման համակարգի կատարելագործումը: Վերջինի առումով Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ համակարգն էականորեն բարելավվել է, և ներկայում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամներ էլեկտրոնային եղանակով ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագիր: Ի թիվս այլ հարցերի՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին՝ https://azdararir.am/am/-ին, իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածությունն ապահովող www.e-draft.am հարթակին, իրական սեփականատերերի բացահայտմանն ու էլեկտրոնային գործիքների շարունակական ներդրման միջոցով վարչարարության հետագա պարզեցմանն ուղղված աշխատանքներին:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01