ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշերի կիրառության վերաբերյալ: Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը՝ ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, տեղեկացրեց, որ 2018-2019 թվականների ստուգումները կատարվել են 2017-2018 թվականների ծրագրերով, ինչպես նաև՝ 2018-2019 թվականների ստուգման ծրագրերով: «2018 թվականի ընթացքում 2017-2018 թվականների սահմանած հարկ վճարողներից իրականացվել է 522 ստուգում և արձանագրվել է 13 մլրդ դրամ: 2018-2019 թվականների ստուգման ծրագրերով իրականացվել է 285 ստուգում և արձանագրվել է 1,7 մլրդ դրամ: Ընդ որում, 522 ստուգումներից 417-ը կատարվել է բարձր ռիսկայնության խմբում, 80-ը՝ միջին, իսկ 25-ը՝ ցածր ռիսկայնության խմբերում: Ընդհանուր արձանագրված գումարը կազմել է 12,9 մլրդ դրամ: 2018-2019 թվականների ստուգման ծրագրով 2018 թվականին կատարված 285 ստուգումներից 211-ն իրականացվել է՝ բարձր ռիսկայնության, 58-ը՝ միջին, իսկ 16-ը՝ ցածր ռիսկայնության գոտիներում, որից արձանագրված գումարը կազմել է 1,7 մլրդ դրամ: Ստացված տեղեկատվություններն ուսումնասիրելու արդյունքում Հաշվեքննիչ պալատը եկավ այն եզրահանգման, որ 2017-2018 թվականների ծրագրերի մասով, 2018 թվականին իրականացված ստուգումների մասով 81 դեպքում խախտում չի արձանագրվել: 2018-2019 թվականներին կատարված ստուգումների արդյունքում նույնպես արձանագրվել է զրո խախտում: Ստացված տեղեկատվությունից պարզ դարձավ՝ 2017-2018 թվականների ծրագրերի մասով, 2018-ին իրականացված ստուգումների արդյունքում 69 դեպքում արձանագրվել է մինչև 1 մլն դրամի խախտում, ընդ որում՝ 59-ի դեպքում՝ ռիսկի բարձր մակարդակ ունեցող հարկ վճարողների մոտ: 2018-2019 ծրագրերի մասով՝ 2019 թվականներին կատարված ստուգումների արդյունքում 49 դեպքում արձանագրվել են մինչև 1 մլն դրամի խախտում»,- նշեց Դավիթ Չիբուխչյանը:
Ըստ Դավիթ Չիբուխչյանի՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված էր, որ մինչև ստուգումների ավարտը հարկ վճարողները կարող էին ներկայացնել ճշտված հաշվարկներ, ուստի ուսումնասիրելով այդ հաշվարկները՝ Հաշվեքննիչ պալատը եկել է այն եզրահանգման, որ ՊԵԿ-ի կողմից պահպանվել է ստուգումների արդյունավետության պահպանման նպատակային սկզբունքը: «Հաշվեքննիչ պալատի կարծիքով՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ ձևավորված ցուցակներն ըստ էության ծառայում են իրենց նպատակին և հնարավորինս կարողանում են կառավարել ռիսկերը և հայտնաբերել հնարավորինս հարկային խախտումներ իրականացնողներին»,- եզրափակեց Դավիթ Չիբուխչյանը:
168.am
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01