Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բավարար արդյունքի չի հասել Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում և պատրաստ է ռազմական գործողություններ սկսել այդ տարածաշրջանում: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը: «Եթե այն երկրները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, չանեն Իդլիբում այն, ինչ պետք է, մենք ինքներս դա կանենք: Մենք դեռևս չենք ստացել բանակցությունների այն արդյունքը, որը մեզ կգոհացնի: Մենք պատրաստ ենք սեփական ռազմական գործողությանն Իդլիբում, դա միայն ժամանակի հարց է, կարող ենք սկսել ամեն րոպե, դա մեզ համար կենսական կարևորություն ունեցող գործողություն է»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ: Թուրք առաջնորդն ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թուրքիայի հնարավոր գործողություններն Իդլիբում: «Մենք Իդլիբը չենք թողնի ռեժիմին, այն դեռևս չի հասկանում մեր վճռականությունը: Մենք վճռական տրամադրված ենք Իդլիբն անվտանգ վայր դարձնել թե՛ խաղաղ բնակիչների, թե՛ Թուրքիայի համար, և մենք դա կանենք ամեն գնով»,-նշել է Թուրքիայի նախագահը: Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից՝ թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած՝ 150 ժամվա ընթացքում: Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը:
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15