ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սիրիայի դեմ Թուրքիայի հնարավոր գործողությունն անվանել է «ամենավատ սցենարն Իդլիբում, եթե այն անցկացվի այդ երկրի օրինական իշխանությունների և զինված ուժերի դեմ»: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Եկեք եզրակացություններ չանենք՝ ելնելով ամենավատ սցենարներից»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, եթե Էրդողանը ռազմական գործողություններ սկսի Սիրիայի տարածքում: Կրեմլի ներկայացուցիչը ավելացրել է, որ «եթե խոսքը վերաբերում է օրինական իշխանությունների և Սիրիայի զինված ուժերի նկատմամբ գործողություն անցկացնելուն, ապա դա, իհարկե, դեպքերի զարգացման վատագույն տարբերակն է»: Նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի շփումները թուրքական կողմի հետ, որպեսզի թույլ չտա, որ իրավիճակը Իդլիբում գնա դեպի ճգնաժամ: Պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան բավարարված է Սիրիայի հարցում Թուրքիայի հետ վերջին պայմանավորվածություններով, Պեսկովը նշել է. «Մենք բավարարված էինք այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել ավելի քան մեկ տարի առաջ Սոչիում, և դա փոխադարձ բավարարվածություն էր: Բայց մենք դադարեցինք բավարարված լինել, երբ Իդլիբի տարածքից զինյալների և ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակումներ սկսվեցին Սիրիայի զինված ուժերի և ռուսական ռազմական օբյեկտների նկատմամբ: Դրանով մեր բավարարվածությունը վերջացավ»: Պեսկովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «թուրքական կողմի հետ շփումները կշարունակվեն ամենատարբեր մակարդակներով»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բավարար արդյունքի չի հասել Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում և պատրաստ է ռազմական գործողություններ սկսել այդ տարածաշրջանում: Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56