Իրանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։ «Հաստատված է COVID-19-ի առկայությունը Կումում եւ Արաքում հոսպիտալացված երեք հիվանդի մոտ»,- ասել է Ջահանփուրը, ինչպես հետեւում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունից: Նա նաեւ նշել է, որ երեք վարակվածներն իրանցիներ են: Փետրվարի 19-ին հայտնի է դարձել, որ Իրանում երկու մարդ է մահացել կորոնավիրուսից, նրանք երկուսն էլ իրանցիներ են, Կումի բնակիչներ: Ինչպես հայտնել է Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին, Կում քաղաքում կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստան այցելած մարդկանց հետ չեն շփվել: Ավելի վաղ Կումի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Մոհամադ Ռըզա Ղադիրը IRNA գործակալությանը հայտնել է, որ քաղաքում երկու հիվանդանոց է առանձնացվել կորոնավիրուսի կասկածով մարդկանց կարանտինի մեջ տեղավորելու համար: Նա նաեւ ասել է, որ Կումում վիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում է, եւ խորհուրդ է տվել չանհանգստանալ դրա տարածումից: IRIB պետական հեռուստառադիոընկերությունը նշել է, որ Կումում որոշում է ընդունվել փետրվարի 20-ին չեղարկել ուսումնական պարապմունքները դպրոցներում ու համալսարաններում՝ ստեղծված իրադրությունն ուսումնասիրելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03