ARM | RUS |

Պահանջագիր-վերջնագիր՝ Փաշինյան Նիկոլին

20.02.20 | 15:44

Պահանջագիր-վերջնագիր՝ Փաշինյան Նիկոլին
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության հայտարարությունը

(տեսանյութը հասանելի կլինի վաղը՝ ժամը 12:00-ից Խաչիկ Ասրյան/Хачик Асрян/Khachik Asryan ֆեյսբուքյան էջում)

20.02.2020 թվական
Երևան քաղաք

Ազնվասի՛րտ Հայեր
Նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում լրջագույն ներդրում ունեցած և 15 տարիների ընթացքում շուրջ 1.500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ կազմակերպած «Սյունյաց և Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունների (www.hayocartsivner.am) ավելի քան 300 մասնաճյուղերի ամուր հիմքի վրա ձևավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային քրիստոնյա կուսակցությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին և Հայաստանի Հանրապետության գործող կառավարությանը ներկայացնում է կարևորագույն տասը պահանջներ`ըստ հստակ ժամանակացույցի:

Պահանջ 1-ին. Անհապաղ հրաժարվե՛լ «Իմ քայլ»-ը խմբակցության՝ սույն թվականի փետրվարի 6-ին Ազգային Ժողովում ընդունած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» հակասահմանադրական և Հայոց պետականության դեմ ուղղված որոշումից, որի քաղաքական միակ նպատակն է ունենալ այսօրվա Հայաստանակործան և ապազգային իշխանության կամակատար Սահմանադրական դատարան, որպեսզի Հայոց պետականության, Արցախյան հարցի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայկական ավանդական ընտանիքի դեմ ուղղված հակազգային բոլոր ծրագրերն անխափան իրականացվեն։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) կառավարությունից՝ դադարեցնե՛լ Արցախի Հանրապետության դեմ ուղղված դավաճանական դիրքորոշում ունեցող բանակցությունները (Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը և ոչ ոք չի կարող նույնիսկ քննարկել կամ շահարկել Սուրբ Արցախի տարածքային ամբողջականության հարցը՝ ազատագրված յոթ շրջաններով հանդերձ), դադարեցնե՛լ Ստամբուլյան կոնվենցիայի այլասերված բարքերի հաստատման գործընթացը Հայաստանում և Արցախում, դադարեցնե՛լ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական ավանդական ընտանիքի դեմ ուղղված հայակործան բոլոր ծրագրերի իրականացումը, դադարեցնե՛լ հայ-թուրքական սահմանն ու Հայաստանի անվտանգությունը Թուրքիայից պաշտպանող, Հայաստանի ռազմավարական դաշնակից, Հայ Ժողովրդի դարավոր բարեկամ Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերը Հայաստանից դուրս բերելու հայակործան՝ նպատակ դարձած քարոզչությունը, քանզի փաստ է, որ հենց այս ամենի իրավական ամրապնդմանն էլ ուղղված է Սահմանադրական փոփոխությունների սույն հանրաքվեն:
ՀՀ իշխանություններից պահանջո՛ւմ ենք՝ անխախտ պահել ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ իշխանությունների՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմինների անկախ գործելու իրավունքը:

Պահանջ 2-րդ. 2020 թվականի մայիսի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ամբողջ ընդերքն ազգայնացնել, այսինքն՝ ընդերքի ամբողջ շահույթը բացառապես ուղղել դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի արդյունքում էլ՝ 4-րդ ամսից սկսած՝ 1 անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ պարտադիր պետք է բարձրացնել առաջին հերթին հետևյալ ոլորտներում աշխատող, ծառայող քաղաքացիների աշխատավարձերը.
ա) Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող բոլոր բանվորներինը,
բ) Հայաստանի և Արցախի սահմանագիծը պահող բոլոր զորամասերի հրամանատարներինը, սպաներինը, պայմանագրային զինծառայողներինը՝ անընդհատ բարելավելով զինվորականի սոցիալական վիճակը,
գ) Պաշտպանության, Ոստիկանության, Ազգային անվտանգության, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, իրավական և դատական համակարգերի բոլոր ծառայողներինը և աշխատակիցներինը,
դ) թոշակառուներինը,
ե) մանկավարժներինը,
զ) բժիշկներինը,
է) կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, գրականության և սպորտի ոլորտի բոլոր աշխատողներինը:
Կրկնում եմ, խոսքը վերաբերում է աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը:

Պահանջ 3-րդ. 2020 թվականի մայիսի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 10-ը միանվագ ֆինանսական աջակցություն ցուցաբերել 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական հերոսամարտի սկզբից մինչև այսօր ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած և նահատակված բոլոր հայորդիների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին հատկացնելով 35 միլիոն դրամ, իսկ նահատակված և 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական հերոսամարտի սկզբից մինչև այսօր ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած և հաշմանդամ դարձած բոլոր հայորդիների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր ամիս տրվող թոշակը կրկնապատկել՝ սկսած սույն թվականի մայիսի 10-ից։

Պահանջ 4-րդ. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի բոլոր դպրոցների բոլոր ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկել:

Պահանջ 5-րդ. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում կրթությունն ամբողջությամբ՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն, դարձնել միայն ու միայն պետության հոգածության ներքո, այսինքն՝ բացառապես անվճար (ծնողն այսուհետ էլ չպետք է վաճառի իր կամ իր պապական տունը, որպեսզի այդ գումարով իր երեխային կամ երեխաներին կրթի Հայաստանում):
Հայ սերնդին կրթելը պետք է լինի միա՛յն ազգային-պետական մակարդակով, անվճար և վե՛րջ:

Պահանջ 6-րդ. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը Հայաստանի գյուղական բոլոր համայնքների ընտանիքների գյուղատնտեսական բոլոր վարկերը զրոյացնել: Գյուղատնտեսական բոլոր տեսակի վարկերի վճարումը Հայաստանում գործող բանկերին պարտավոր է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պահանջ 7-րդ. Մինչև 2020 թվականի մայիսի 10-ը Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում փակված բոլոր ծննդատներն ու հիվանդանոցները վերաբացել: Հայաստանի՝ հատկապես գյուղական համայնքների բոլոր հիվանդանոցները, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 10-ը, վերազինել ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Պահանջ 8-րդ. Սույն թվականի մայիսի 10-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է լրջագույնս խթանի ծնելիության աճի մակարդակը, այսինքն՝ Հայաստանի կառավարությունը պետք է ցուցաբերի աննախադեպ աջակցություն՝ Հայաստանում ծնելիության մակարդակի աճը կտրուկ բարձրացնելուն: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանում բնակվող իր յուրաքանչյուր քաղաքացու ընտանիքում ծնված 1-ին երեխային միանվագ պետք է հատկացնի 1 միլիոն դրամ, իսկ մինչև 16 տարեկանը՝ ամսական 50.000 դրամ: Նույն ընտանիքում ծնված 2-րդ երեխային միանվագ՝ 1.5 միլիոն դրամ, իսկ մինչև 16 տարեկանը՝ ամսական 50.000 դրամ: Նույն ընտանիքում ծնված 3-րդ երեխայից սկսած՝ յուրաքանչյուրին միանվագ՝ 2,5 միլիոն դրամ, իսկ մինչև 16 տարեկանը՝ յուրաքանչյուրին ամսական 50.000 դրամ:

Պահանջ 9-րդ. Անմիջապես չեղարկել, վերացնել վարորդների երթևեկության համար չարիք դարձած բալային համակարգը՝ պատրաստելով նոր համակարգ՝ բնակչության անվտանգության և վարորդների երթևեկության շահերից ելնելով:

Պահանջ 10-րդ. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը երեք տարով պետք է ազատել բոլոր տեսակի հարկերից (միաժամանակ պարտավորեցնել մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցին՝ իր յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 200.000 դրամ). սոցիալական այս ծանր ժամանակաշրջանում, մանր և միջին բիզնեսով զբաղվող ընտանիքը երեք տարվա ընթացքում կկարողանա կարգավորել իր ընտանիքի բյուջեն և ոտքի կանգնել ու ապահովել իր բարեկեցությունը: 4-րդ տարվա սկզբից՝ Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը կսկսի վճարել հարկեր:

Այսօրվանից սկսած՝ 50 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև ապրիլի 7-ը ներառյալ, ՀՀ գործող կառավարությունն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի, պետք է հայտարարի, որ ընդունում և ամբողջությամբ իրականացնելու է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության կողմից իրենց առաջադրված կարևորագույն տասը պահանջները: Մինչև 2020 թվականի ապրիլի 7-ը ներառյալ, վերոնշյալ բոլոր տասը պահանջների վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի և գործող կառավարության կողմից դրական պատասխան չլինելու, կամ, առհասարակ, պատասխան չլինելու դեպքում՝ ինքս սկսելու և ղեկավարելու եմ Հայ Ժողովրդի հրապարակային բազմահազարանոց ճշմարիտ և արդար պայքարը՝ հեռացնելով Փաշինյան Նիկոլին Հայաստանի վարչապետի պաշտոնից:

«ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44