Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ընթանում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Նիստի ընթացքում հնարավոր չէր եղել ապահովել գործով վկա Աշոտ Սիմոնյանի ներկայությունը, ով գտնվում է ԱՄՆ-ում, սակայն որոշում կայացվեց հրապարկել նրա նախաքննական ցուցմունքը, որում ասվում էր, որ իր որդու՝ Դավիթ Սիմոնյանի վրա կրակելու վերաբերյալ ընկերների մեջ տիրող խոսակցությունից իմացել է, որ Դավիթի վրա կրակել են Ալեքսանդր Սարգսյանի տան նկուղում։ Վկան ցուցմունքում նշել է, որ իր որդու վրա կրակել է Հայկ Սարգսյանը, չգիտի՝ ինչ հանգամանքներում։
Նշենք, որ այդ դատական նիստի ընթացքում Հայկ Սարգսյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց։ Դատարանը որոշեց հրապարկել նրա նախաքննական ցուցմունքը, որում Հայկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել։
Հիշեցնենք, որ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
tert.am
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03