Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի լրագրողներից Մեթին Սոլմազը հետաքրքրական անդրադարձ է կատարել ժամանակակից թուրքերի և արտասահմանցիների ու անգամ՝ Թուրքիայի ներսում ժողովրդի միջև առկա անվստահության մթնոլորտին:
Ըստ նրա՝ ժամանակակից թուրքերը խելացնորության (պարանոյայի) մեջ են և չեն սիրում ո՛չ հարևաններին, ո՛չ էլ իրենք իրենց:
Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Սոլմազի հոդվածը.
«Անցյալ շաբաթ Թավրիզում էինք: Իրանում այնպես է ընդունված, որ երբ ցանկանում ես վճարել տաքսու վարորդին կամ ճաշարանի աշխատողին, ասում են՝ «Պետք չէ, թող մնա»: Պետք է պնդես, ավանդույթն է այդպիսին:
Այդպես վեր կացանք, գնացինք մի ճաշարան: Նստածներից մեկի դիմաց տեսա բանջարեղենային ապուր, մատուցողին ասացի՝ «Նույնից ենք ուզում», նստեցինք:
Վայրկյաններ անց նույն մարդն իր ձեռքով ուտելիքը բերեց, դրեց մեր դիմաց: Ուզեցինք վճարել: Ասաց՝ «Պետք չէ, թող մնա»: Դե, մենք էլ սկսեցինք պնդել: Պարզվեց՝ այս անգամ իսկապես չէինք վճարելու: Այդ մարդը ճաշարանի տերն էր, նրա առջև դրված ուտելիքն էլ՝ իր ընդմիջման ճաշը. կինն էր տնից բերել:
Ճաշարանից դուրս գալուց հետո քայլեցի դեպի Թավրիզում Թուրքիայի դեսպանատուն՝ հարցազրույց անցկացնելու նպատակով: Սեղմում եմ անվտանգության սարքի կոճակը, բարձրախոսի միջից ձայն է գալիս.
- Ի՞նչ կա:
- Կբացե՞ք:
- Այստեղից ասա:
- Լավ.. Ես «Հյուրրիյեթ» թերթի լրագրող Մեթին Սոլմազն եմ, հաշվում եմ մինչև երեքը...
Բացեցին: Աշխատակցի հետ աստիճաններով բարձրանում ենք, ամբողջ ճանապարհին նվնվում է, թե «Աստված իմ, ինչպե՜ս կարող էր նման սխալմունք լինել, ներեցեք»:
Դեսպանի հետ խոսում ենք տարբեր բաներից, սակայն ամեն խոսքի սկզբից անպայման ասում է. «Այս անպատկառները» (նկատի ունի Թավրիզի ժողովրդին):
Այո, դուք ճիշտ հասկացաք: Իր իսկ քաղաքացուն դեսպանատան դռների դիմաց սպասեցնող, բարձրախոսի միջից «Ի՞նչ կա, այստեղից ասա» բղավողներն անպատկառ են կոչում Թավրիզի ժողովրդին, որտեղ ճաշարանի տերն իր ընդմիջման ուտելիքն է կիսում հյուրերի հետ:
Այս օրինակը պատահաբար չբերեցի:
Ըստ վիճակագրության՝ Թուրքիայի ժողովուրդը չի սիրում ո՛չ իրանցիներին, ո՛չ էլ մեկ այլ հարևան ժողովրդի: Ըստ հարցումների՝ Թուրքիայի բնակիչների միայն 26%-ը սիրում է Սաուդյան Արաբիայի բնակիչներին, 25%-ն էլ Եվրոպայի քաղաքացի թուրքերին: Բայց դե նրանց էլ չորսից մեկն է սիրում, փաստորեն:
Թուրքիան վերջին տեղն է զբաղեցնում «Երկրում մարդկանց միջև առկա փոխվստահության» 60 տեղանոց ցուցակում: Որովհետև այս ժողովուրդը պարանոյիկ է:
Ասում են չէ՝ թուրքը թուրքից բացի ուրիշ բարեկամ չունի: Ո՛չ, հարգելիներս, անգամ՝ թուրքը թուրքի բարեկամը չէ»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22