Չինաստանի արևելյան Շանդուն նահանգում Ժենչենի բանտում COVID-19 կորոնավիրուսի զանգվածային վարակումներ են եղել: Փետրվարի 20-ի դրությամբ վարակվել է 200 բանտարկյալ և անվտանգության 7 աշխատակից, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով նահանգի կառավարության տարածած հայտարարությանը:«Կորոնավիրուսային վարակի բռնկում է տեղի ունեցել Շանդուն նահանգի Ցզինին քաղաքային շրջանի Չենչենի բանտում, փետրվարի 20-ի դրությամբ ուղղիչ հաստատության տարածքում ավարտվել է ստուգումը, որի արդյունքների համաձայն հաստատվել է վարակման 207 դեպք»,- ասվում է հայտարարության մեջ:
Ստուգման է ենթարկվել 2077 մարդ: Նշվում է, որ բոլոր վարակվածները մեկուսացվել են և բուժում են ստանում:
Նահանգային իշխանությունները հաղորդել են, որ փետրվարի սկզբին անվտանգության որոշ աշխատակիցներ հազի ախտանշաններ են ունեցել, իսկ փետրվարի 12-ին նրանցից մեկին սուր հազի պատճառով տեղափոխել են կարանտինային գոտի, փետրվարի 13-ին վերջինիս ախտորոշումը հաստատվել է:
Դրանից հետո բանտային ղեկավարությունը և նահանգային իշխանություններն անհապաղ միջոցներ են ձեռնարկել բանտում հիվանդության տարածումը կանխելու համար, սակայն արդեն ուշ է եղել:
Դեպքի կապակցությամբ նահանգի արդարադատության վարչության ղեկավար Ցզե Վեյցզյունը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանի Հուբեյ նահանգում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2144-ի: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 62 422-ի:
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15