Ո՞րն է կաշառքի եւ պետությունից պարգեւավճարի տարբերությունը: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ի՞նչ տարբերություն՝ մարդը կաշառք է վերցնում, թե աում ես՝ ինչքա՞ն է քեզ պետք, սպասի 2 հազար դոլար գրեմ, գնա բյուջեից պարգեւավճար ստացի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Բաղրամյան 26 ճամպրումներով փող էին բերում, Բագրատյանն արձագանքեց. «Եթե փաստ ունես, եւ տանողին, եւ վերցնողին բռնիր, դատիր, եթե դա բլեֆ չէ, եթե դա հերյուրանք չի: Անգամ եթե բռնել ես, արդյոք դա արդարացում է այն, որ դու ասում ես՝ փող է պետք, գնա բյուջեից վերցրու»:
Նախկին վարչապետը ներկայացրեց, որ յուրաքանչյուր մարմնի համար բյուջեում աշխատավարձի ֆոնդ է հաստատվում բյուջեում. «Հիմա պարգեւավճարի փողը որտեղի՞ց են վերցնում, ումի՞ց: Աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում էր միջին հաստիքացուցակը բազմապատկելով միջին աշխատավարձով, գումարած 1 աշխատավարձ՝ արձակուրդային վճարելու համար: Որտեղի՞ց ստացվեց այդքան պարգեւավճար օրինակ, քաղաքապետարանում: Ոնց կարող է դա նորմալ լինել: Եթե մասնագետը կարող է գնալ, ապա կարող եք տալ 1-1,5 պարգեւ, բայց ձեր նշած 5 մլն դրամի պարգեւավճարը կարծեմ 8 հատ աշխատավարձ է: Դու դրանով ջնջում ես աշխատավարձի նշանակությունը: Երբ մարդուն 15 ամսվա պարգեւավճար են տալիս, սա ստացվում է վակխանալիա, գողություն: Ստացվում է իրենք իրենցից մոգոնել են բացատրություն, եւ ասում են՝ Ատոմ ջան այսինչ նախարարը կմոտենա, գումարը կտաս՝ գնա, սա գանձագողություն չէ՞: Սա պարգեւավճար չէ, այլ գողություն է բյուջեից»:
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55