ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, հունվարի 30-ին փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացնում ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի կարծիքով՝ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Նրա գնահատմամբ՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ առերևույթ հատկանիշներ, բացի այդ՝ վերջինիս հրապարակային կոչերում, գործողություններում առկա են սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ։
«ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նույնիսկ դա որպես հաղորդում չի դիտարկվել։ Գրությամբ պատասխանել են, որ քրեական գործ չեն հարուցում։ Այդքանը», - ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ քաղաքական որոշում է կայացվել։
«Այս իշխանության պարագայում չեն բացահայտվելու, չեն հարուցվելու այն քրեական գործերը, որոնք անմիջականորեն կապված են գործող իշխանության ղեկավար կազմի հետ»,- նշեց Պողոսյանը՝ հիշեցնելով դատարանները շրջափակելու մասին վարչապետի կոչը, որն ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ է կատարվել ՀՀ-ում, մինչդեռ՝ ՀՔԾ-ն հրաժարվել է այդ մասով քննություն իրականացնել։
Նրա խոսքով՝ այս դեպքում ևս, դատելով վարչապետի կոչերից, ակնհայտ է, թե ինչ է կատարվում և կրկին քրեական գործ չի հարուցվում։
«Սա այն քրեական գործերն են, որոնք ապագայում ՀՀ-ն որպես իրավական պետություն վերականգնելու առումով շատ մեծ նշանակություն են ունենալու։ Այս դեպքում, այդպիսի լիազորություն չունենալով, քննչական մարմինները նույնիսկ քննարկման առարկա չեն դարձնում», - ասաց Պողոսյանը։
Միհրան Պողոսյանի ներկայացրած հաղորդումը վերաբերում էր մասնավորապես ՍԴ լիազորություններին տիրանալու, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված որպես իրավական պետության, իշխանությունների տարանջատման սկզբունքների վերացմանն ուղղված գործողությունների հետ կապված:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03