Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել հաշտության ելք գտնել սիրիական Իդլիբում, որպեսզի հնարավոր լինի խուսափել հումանիտար աղետից և անվերահսկելի ռազմական էսկալացիայից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մենք գիտենք, որ այսօր Իդլիբում տեղի է ունենում հումանիտար աղետ, Ռուսաստանի կողմից աջակցվող (սիրիական) ռեժիմի ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները»,- ասել է Մակրոնն ու հավելել, որ ռազմական գործողությունների արդյունքում ավերվել են հիվանդանոցներ, ոչ կառավարական օբյեկտներ, իսկ հումանիտար ընկերությունների աշխատակիցները հարձակման են ենթարկվել: «Կրկին սպանվել են թուրք զինվորներ: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Բացի այդ, Իդլիբում հիմա տեղի է ունենում միգրացիոն ճգնաժամ. շուրջ 2 մլն մարդ գտնվում է վտանգավոր իրավիճակում և տեղափոխման կարիք ունի»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իր և Մերկելի կարծիքով` իրենք կարող են հարցին լուծում գտնել միայն հրադադարի անհապաղ կոչով: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Իդլիբում տիրող իրավիճակը: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ միջգերատեսչական խորհրդակցություններն Իդլիբի հարցում՝ լարվածության նվազեցման, խաղաղ կարգավորման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար: Թուրք նախագահի վարչակազմից հայտնել էին, որ Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում, որպես Իդլիբում իրավիճակի կարգավորման գլխավոր պայման, նշել է Սոչիի համաձայնագրի իրագործումը: Բացի այդ, Անկարան հայտարարել է «տարածաշրջանում սիրիական բանակին զսպելու անհրաժեշտության» և այնտեղ հումանիտար ճգնաժամի կանխման մասին:
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15