Մարզումների ժամանակ հարկավոր է զգուշանալ շոգից և խոնավությունից, քանի որ դա կարող է վտանգավոր լինել ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ միասին, հայտնում է healthinfo.ua-ը:
Մարմինն ունի սեփական հովացման համակարգը: Երբ քրտինքը գոլորշանում է մաշկի մակերևույթից, այն հովացնում է օրգանիզմը: Սակայն շոգ և խոնավ եղանակին այդ մեխանիզմը կարող է սպառնալիքի տակ հայտնվել: Երբ մարմինը տաքանում է, տեղի է ունենում հետևյալը.
Հեղուկի կորուստ: Շոգ օրը մարմինը կորցնում է 2 անգամ շատ ջուր:
Ներքին ջերմաստիճանի բարձրացում: Արտաքին տաքությունը, լարումը և հեղուկի կորուստը առաջացնում է ներքին ջերմաստիճանի բարձրացում:
Քրտնարադրության նվազեցում: Խոնավ օդը քրտինքին թույլ չի տալիս գոլորշանալ և օրգանիզմը հովացնել, այդ պատճառով ներքին ջերմաստիճանը ավելի է բարձրանում:
Արյան շրջանառության և սրտի կծկումների ավելացում: Քրտնարտադրությունը և ջրազրկումը ավելացնում է սրտի կծկումների հաճախականությունը:
Իսկ ի˚նչ կարող է պատահել շոգին մարզվելու ժամանակ.
Ջերմային ցնցումներ: Դրանք մկանների շատ ցավոտ կրճատումներ են, սակայն դրանց օգնությամբ մարմնի ջերմաստիճանը կարող է իջնել:
Ջերմային հյուծում: Ջերմային հարվածի դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է և կարող է առաջանալ սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ, գլխացավ, վայրկյանական թուլություն: Չբուժելու դեպքում այն կարող է հանգեցնել ջերմային հարվածի:
Ջերմային հարված: Ջերմային հարվածը կյանքի համար ամենավտանգավորն է: Դրա ժամանակ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև կրիտիկական, և չնայած մաշկը կարող է տաք լինել, մարմինը դադարեցնում է քրտնարտադրությունը: Ջերմային հարվածը հաճախ ուղեկցվում է գիտակցության կորստով: Այն պահանջում է անհապաղ բժշկական օգնություն ուղեղի վնասման, երբեմն էլ մահվան կանխման համար:
Մարզումների ժամանակ հետևեք նշաններին և ախտանիշներին` մկանային ցնցումներ, սրտխառնոց, գլապտույտ, գիտակցության կորուստ կամ գլխացավ: Եթե զգում եք դրանցից որևէ մեկը, դադարեցրեք մարզվելը, իջեցրեք մարմնի ջերմաստիճանը և ջուր խմեք: Եթե 30 րոպեում ավելի լավ չզգաք, դիմեք բժշկի:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55