Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ, որոնցով փետրվարի 17-ին մասնակցեց Սոչիում տեղի ունեցող Յուրի Բաշմետի ձմեռային միջազգային XIII-րդ արվեստի փառատոնին: Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը փառատոնի շրջանակներում անցկացվեց հայկական երաժշտական մշակույթի օր՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը» խորագրով: Երաժշտության տան նախասրահում բացված լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում էր «Հայկական հնգյակի» կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի և նրա զարմիկ Կարեն Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, նրանց ստեղծագործական, ջերմ ընկերական կապը վկայող տեղեկություններ: Նույն օրը տեղի ունեցավ ստեղծագործական հանդիպում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աշխատակիցներ Տաթևիկ Գրիգորյանի, Լենա Միսակյանի հետ, որոնք հանդես եկան բովանդակալից զեկուցումներով: Հանդիպմանը մասնակցեցին նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ երաժշտագետ Օլգա Կուզինան, Ղազարոս Սարյանի դուստրը՝ բանասեր և արվեստաբան Սոֆյա Սարյանը, ինչպես նաև արվեստագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Իգոր Վորոբյովը: Հայկական մշակույթի օրը եզրափակվեց Խաչատրյան Տրիոյի (Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ) համերգով: Կատարվեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02