ԱՄՆ Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը խորհուրդ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «հեռու մնալ» ԱՄՆ ընտրություններից: The Washington Post պարբերականի աղբյուրների տեղեկությունների համաձայն` Մոսկվան փորձում է միջամտել 2020 թվականին ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններին և օգնել սենատորին հաղթելու հարցում: Տեղեկություններ չկան, թե իրականում ինչ «օգնության» մասին է խոսքը: Սենատորը հայտարարել է, որ իր համար որևէ տարբերություն չկա, թե ում է Ռուսաստանը ցանկանում տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Բեռնի Սանդերսը, որը պատրաստվում է Դեմոկրատական կուսակցության կողմից մասնակցել ընտրություններին, մեկնաբանել է The Washington Post պարբերականի` նախագահական ընտրարշավին ՌԴ-ի միջամտելու մասին հոդվածը: «Ճիշտն ասած, ինձ համար տարբերություն չկա` ում է Պուտինն ուզում տեսնել նախագահի պաշտոնում… Իմ ուղերձը Պուտինին հստակ է` հեռու մնացե՛ք ամերիկյան ընտրություններից, որպես նախագահ ես կզբաղվեմ այդ հարցով»,- հայտարարել է նա: Սանդերսի խոսքով` Ռուսաստանը 2016 թվականին համացանցային քարոզչության միջոցով փորձել է «պառակտություն մտցնել» ԱՄՆ-ում, և այդ ամենն այժմ նույնպես տեղի է ունենում: Նշվում է, որ սենատորը Ռուսաստանի` իրեն նախագահ դարձնելու փորձի մասին իմացել է ամերիկացի պաշտոնատար անձանցից: Այս մասին տեղեկացրել են նաև ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ օրենսդիրներին: Reuters գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Կոնգրեսում աղբյուրը հաստատել է, որ հետախուզության աշխատակիցներն ԱՄՆ իշխանություններին զգուշացրել են Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին, որն ուղղված է Սանդերսի և Թրամփի ընտրարշավների ուժեղացմանը: Միևնույն ժամանակ զրուցակիցը զգուշացրել է, որ խոսքը միայն նախնական եզրակացությունների մասին է: Facebook ընկերությունից գործակալությանը հայտնել են, որ Սանդերսի ընտրարշավին որևէ «ռուսական օգնության» ականատես չեն եղել: Ավելի ուշ ընկերությունը փոխել է մեկնաբանությունը և հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք Մոսկվայի կողմից սենատորին աջակցելու որևէ ապացույցներ կան:
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15