Կարծում եմ, որ պետք է անհապաղ ձեռնարկել ավելի լայնածավալ գործողություններ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ «Ասում են` կորոնավիրուսին վերաբերող խուճապ մի տարածեք։ Իհարկե, մասնակի համաձայն եմ, որ իրար պատեպատ խփել պետք չէ և սարսափազդու ցնցումների մեջ ընկնելն ավելորդ է, բայց նույնքան պետք էլ չէ «լուրջ» դեմքով պնդել, թե «իրավիճակը ստաբիլ է և վախենալու բան չկա»: Հավատացնում եմ ձեզ, որ, հաշվի առնելով շնչուղային հիվանդություն ունեցողների քանակը հիվանդանոցներում այս պահին (իսկ ես հենց հիմա մայրաքաղաքի հիվանդանոցների մեկում եմ), կարծում եմ, որ պետք է անհապաղ ձեռնարկել ավելի լայնածավալ գործողություններ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար։ Այո, գիտեմ, որ հայ-իրանական սահմանակետում խստացվել է հսկողությունը Իրանից ժամանողների հանդեպ, սակայն հաշվի առնելով, որ կորոնավիրուսի ինկուբացիոն ժամանաշրջանը բավականին մեծ է (2-3 շաբաթ), կարծում եմ, որ անցակետերում խստացումը լիարժեք չի լուծի խնդիրը։ Հասկանալի է, որ պետք է գնալ ժամանակավոր կտրուկ քայլերի, օրինակ` առավել խստացնել Իրանից եկող մարդկանց մուտքը մեր տարածք։ Համոզված եմ, որ մեր իրանցի եղբայրներն այս քայլը կընկալեն որպես ադեկվատ, նամանավանդ, որ ՀՀ Իրանի դեսպանությունը արդեն իսկ ժամանակավոր դադարեցրել է հյուպատոսական ծառայություներ տրամադրել (չնայած մենք ունենք Իրանի հետ «բաց սահմանի» պայմանագիր) ։ Համենայն դեպս, Իրանն ինքը նախաձեռնում է շատ կտրուկ քայլեր կորոնավիրուսի տարածման դեմ, օրինակ` Իրանում դպրոցները ժամանակավորապես փակվել են։ Մի խոսքով, պետք է չընկնելով պանիկայի մեջ, այնուամենայնիվ, ձեռնարկել ավելի կտրուկ կանխարգելիչ քայլեր»,-նշել է նա։
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15