Թատրոն, կինո, համերգ: Քաղաքապետարանը հրավիրում է երևանցիներին ընտրել, թե մարտի 8-ին որտեղ անցկացնեն տոնական երեկոն:
«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր երևանցիներին հրամցնենք հետաքրքիր մշակութային միջոցառումներ, ամենակարևորը՝ բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ: Եվ մենք դրա համար ստեղծում ենք առիթներ: Արդեն փետրվարի 27-ից սկսած՝ երևանյան բոլոր թատրոնների տոմսարկղներում կլինեն հրավիրատոմսերը և մեր երևանցիներն իրենց ճաշակին հարմար ներկայացում, համերգ և կինո կընտրեն ու կգնան դիտելու: Հրավիրատոմսերը բաժանվում է անվճար, շուտով մեր քաղաքապետարանի կայքում կլինեն նաև բոլոր միջոցառումների անվանումները, վերնագրերը, և երևանցիները հնարավորություն կունենան 15-ից ավելի ներկայացում, համերգ և կինո ընտրել ու մասնակցել միջոցառմանը»,- ասել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Նախաձեռնությունն ինքնատիպ է, խաղացանկը՝ հագեցած, միջոցառումները՝ բազմաժանր: Կազմակեպիչներն ամեն ինչ արել են, որ այդ օրը դահլիճներում ազատ տեղ չլինի:
«Մենք ընտրել ենք մայրաքաղաքի թատրոնների խաղացանկի լավագույն ներկայացումները. օրինակ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Դիմակահանդես»-ը՝ Արամ Խաչատրյանի հանճարեղ գործը, Պարոնյան թատրոնը կներկայացնի շատ հետաքրքիր ներկայացում՝ «Սիրելիներից մի բաժանվեք», Սունդուկյան թատրոնը՝ «Հարսնացու հյուսիսից», այլ թատրոններ ևս իրենց խաղացանկի լավագույն ներկայացումներն ի ցույց կդնեն այդ օրը, և ես վստահ եմ, որ մենք կունենանք լեփ-լեցուն դահլիճներ»,- ասում է Տիգրան Վիրաբյանը:
Համերգային ծրագրերը նախընտրողների համար մարտի 8-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա խմբերգային տարբեր ստեղծագործություններով: Հայաստանի երգի պետական թատրոնը տոնական օրվա երեկոն վստահել է ձևավորվող նոր նվագախմբին: Երեկոյի ընթացքում կհնչեն Էլվինա Մակարյանի երգերը: Ֆիլմերի սիրահարները «Մոսկվա» կինոթատրոնում հնարավորություն կունենան դիտելու «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը:
Մարտիության միջոցառումների մեծ մասը կմեկնարկի ժամը՝ 19:00-ին:
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15