ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի հայտնած տեղեկատվությունը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կողմից Հայաստանի քաղաքացի հավաքագրելու վերաբերյալ: 2013-2015-ին որոշ արաբական կայքէջերում և սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն էր տարածվում ծնունդով ՀՀ-ից ոմն Եղիշե Կարապետյանի վերաբերյալ, որ իբր հանդիսացել էր «Իսլամական պետության» զինված ջոկատների մարտիկ և մարտական գործողությունների ժամանակ զոհվել էր Հալեպի արվարձաններում: Ստուգմամբ պարզվել է, որ նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կրում է սադրիչ բնույթ, PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:Ըստ Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի, որին փոխանցվել էր «Իսլամական պետության» 4600 մարտիկների անձնական տվյալներ, 2013-2014 թթ. ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամագրված ենթադրյալ 15.000 նոր անդամների թվում Հայաստանի 1 քաղաքացի է եղել: Ընդ որում, ըստ կենտրոնի տվյալների, նոր անդամներից ոչ մեկը Հայաստանում չի բնակվել: Բացի այդ, կենտրոնի զեկույցի համաձայն, վերոնշյալ ժամանակահատվածում կազմակերպությանն են միացել` Ադրբեջանի 107 քաղաքացի, Թուրքիայի 212 քաղաքացի, Իրանի 10 քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի:«Վեստ-Փոյնթի Հակաահաբեկչական կենտրոնի զեկույցը ՀՀ ԱԱԾ-ում ուսումնասիրվել է: Տվյալներ այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում անդամակցում են ՀՀ քաղաքացիներ մեր կողմից չեն ստացվել», - հայտնել է ԱԱԾ-ն:Նաև նշվել է, որ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ, այդ թվում միջազգային գործակցության շրջանակում, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների անդամներին բացահայտելու և նրանց գործունեությունը կասեցնելու ուղղությամբ: Նշված գործընթացը իրականացվում է ՀՀ ահաբեկչակչության դեմ պայքարի համապատասխան օրենսդրության՝ այդ թվում նշված ոլորտին վերբերվող միջազգային պայմանագրերի շրջանակում, որոնց մասնակիցն է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետությունը:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44