ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն իր վրդովմունքն է հայտնել փետրվարի 20-ին Հոգաբարձուների խորհրդի ձախողված նիստի մասին եւ հանդես եկել հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ այդ օրը հրավիրված նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում եւ 2016-2020 թթ. «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:
Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաեւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների եւ ծախսերի կատարողականի մասին հաղորդում:
Սակայն Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: Ընդ որում՝ նիստին ներկա չէին ինչպես համալսարանականներ, այնպես էլ լիազոր մարմնի կողմից առաջադրված եւ ԵՊՀ գործընկեր գործատուներ համարվող անդամներ: Բացի դրանից՝ իրենց ներկայությունը չէին ամրագրել նաեւ ուսանող անդամները՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատման վերաբերյալ:
Տապալված նիստից հետո Արթուր Վաղարշյանը հանդես է եկել հայտարարությամբ, ինչն ամբողջովին ներկայացնում ենք ստորեւ.
«Մոտ մեկ տարվա գործընթացներում փորձել եմ գործել հանուն օրինականության եւ համալսարանի: Երբ որ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմի մրցույթը, ցանկանում էի մասնակցել մրցույթին։ Փորձեցի գնահատել աշխատանքային գրաֆիկս կես տարվա կտրվածքով, հասկացա, որ այն բավականին բարդ է` ծանրաբեռնված հաստիքային աշխատանք, շվեդական համալսարանի հետ համատեղ անգլերեն մագիստրատուրա բացելու բանակցային գործընթաց, բովանդակային լրիվ նոր մագիստրոսական ծրագրի մշակում, եւ այդ ամենը պետք է իրականցվեր մինչեւ ամառ:
Հասկացա, որ կձախողեմ: Հանրապետական քաղաքական իրավական գործընթացնե՞ր, թե՞ համալսարան: Ես ընտրեցի համալսարանը: Սակայն հիմա՝ այս հետաքրքիր օրը, 20.02.2020 թվականին, ինձ պարտված եմ զգում: Պարտված, որովհետեւ համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը` մեկ տարվա ընթացքում չկարողանալով կենտրոնանալ հավակնություններ ունեցող համալսարանական մեկ թեկնածուի վրա, առաջադրել նրան: Տանուլ տվեցին նաեւ իշխանությունները, որովհետեւ նրանք մեկ տարվա ընթացքում չկարողացան ներկայացնել մեկին եւ հստակ ասել` նա է ԵՊՀ ռեկտորի թեկնածուն:
Ինչու իրադարձություններն այսպիսի ընթացք ստացան: Շատ տեղեկացված չեմ, որովհետեւ խորհրդի եզակի անդամներից եմ, ում հետ ոչ մի ներհամալսարանական եւ արտահամալսարանական ուժ չի փորձել երբեւիցե բանակցել: Դա մի կողմից լավ էր, որովհետեւ պահպանել եմ իմ ինքնուրույնությունը: Սակայն մյուս կողմից էլ հայտնվեցի բոլոր` եւ՛ դրսի, եւ՛ ներսի ուժերի թիրախում:
Գործընթացները դուրս են եկել իրավական հունից: Ո՞րն է ապագան: Կարծում եմ` գործընթացները գնալու են անկառավարելիության էֆեկտի ստեղծմանը, որն ունի երեք ելք:
Եթե Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ավարտին չմնար մեկ ամիս, հրաժարական կտայի: Հաջորդ կազմին չեմ ցանկանում մասնակցել: Չեմ հարգում մարդկանց, որոնք սիրում են իրենց համալսարանում, այլ ոչ թե համալսարանն իրենցում: Մարդկանց, որոնք ոչինչ չեն արել համալսարանի համար, բայց պահանջում են անվերջ, մարդկանց, որոնք օրվա ընթացքում մի քանի գույն են ընդունում»։
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15