Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիա) քաղաքապետ Լոնդոն Բրիդը երեքշաբթի քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել՝ նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին ասվում է քաղաքի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հետեւում է փաստաթղթից, մինչ օրս Սան Ֆրանցիսկոյում վարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Նշված միջոցը ձեռնարկվել է այդպիսի հնարավորության նախապատրաստվելու համար: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ «աշխարհում իրավիճակն արագորեն փոխվում է»: «Հաշվի առնելով ուղեւորների ինտենսիվ հոսքը Սան Ֆրանցիսկոյի եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ` հնարավոր է, որ ժամանակի ընթացքում մեկ կամ մի քանի դեպք գրանցվի»,- նշվում է հայտարարության մեջ:
Արտակարգ դրության ռեժիմը կգործի Սան Ֆրանցիսկոյում մեկ շաբաթ: Այն երկարաձգելու մասին որոշումը կկայացնի հատուկ հանձնաժողովը: ԱՄՆ քաղաքներում եւ նահանգներում իշխանությունները սովորաբար արտակարգ դրություն են հայտարարում միայն բնական աղետների դեպքում: Սա նրանց թույլ է տալիս լրացուցիչ միջոցներ եւ ռեսուրսներ պահանջել դաշնային իշխանություններից:
SFGate ինտերնետային պորտալի համափայն` քաղաքի բժշկական հաստատությունները օգնություն են տրամադրում ԱՄՆ երեք քաղաքացիներին, ովքեր վարակվել են նոր կորոնավիրուսով երկրի տարածքից դուրս:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56