Ռուսաստանի նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը հայտնել է Կրեմլից իր հեռանալու պատճառը: Այդ մասին նա պատմել է «Ակտուալնիե կոմենտարիի» հրատարակությանը տված հարցազրույցում։ «Չէ որ ես հիմնականում Դոնբասով եւ Ուկրաինայով էի զբաղվում: Համատեքստը փոխվեց, այդպես ասենք»,- պարզաբանել է նա: Պետության ղեկավարի նախկին օգնականի խոսքով՝ պաշտոնաթողության դիմումն ինքը գրել է սեփական նախաձեռնությամբ: «Դա զուտ ինքնագլուխ արարք էր»,- ընդգծել է նա: Ըստ որում Սուրկովը հավելել է, որ չի ափսոսում պետական ծառայությունից իր հեռանալու համար՝ նշելով, որ դա պետք է արդեն վաղուց արվեր: Նա պարզաբանել է, որ իրեն գոյություն ունեցող համակարգի մաս չի զգում եւ չի կարող հինգ տարուց ավելի մի բանով զբաղվել: Պետական ծառայությունից Սուրկովի հեռանալու մասին հայտնի է դարձել հունվարի 25-ին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրկովին պաշտոնից ազատելու հրամանագիրն ստորագրել է փետրվարի 18-ին: Ըստ որում Կրեմլում վստահություն են հայտնել, որ նախկին օգնականի տաղանդն ու փորձը իրենց կիրառությունը կգտնեն այլ ոլորտներում: Վլադիսլավ Սուրկովը Ռուսաստանի նախագահի օգնականն էր 2013 թվականից: Նա համակարգում էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սոցիալ-տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքի հակամարտության կարգավորման հարցերը
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44