Օլիմպիական խաղերի չեմպիոն հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու նախկին մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում Տոկիոյի ուղեգրի խնդրին և ըմբշամարտի մարզչական խորհրդի հնչեցրած մտքերին: «Միտք չունեինք ասուլիս անցկացնելու, սակայն երբ զրպարտանքներ է հնչում մեր հասցեին, երբ վիրավորում են մարդկանց ինքնասիրությունը և անարդար քայլեր են արվում, չի կարելի անտեսել: Մեր նպատակն այն է, որ Օլիմպիական խաղերում ներկայացնենք մի մարզիկի, որն արժանի ու պատրաստ է, և իրապես անցած ճանապարհ ունի»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Ջուլֆալակյանը: Վերջինս ամփոփելով երկու մարզիկներին վերջին 4 տարիներին գրանցած արդյունքները, ընդգծելով Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նրանց գրանցած արդյունքները, շեշտելով, որ Գևորգ Ալեքսանյանի կողմից ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությունը, թե Արսեն Ջուլֆալակյանը 2015 թվականից ի վեր անընդմեջ պարտվել է, ավագ Ջուլֆալակյանն իր խոսքում թվարկեց այն մրցաշարերը, որոնց մասնակցել է Արսենը, և ինչ արդյունքներ է գրանցել, ինչպես նաև ներկայացրեց Կարապետ Չալյանի վերջին տարիների արդյունքները։ «Այն ժամանակ, երբ ես էի մարզիչ, մեր նպատակը ոչ թե Հայաստանի չեմպիոններ, այլ աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի մեդալակիրներ պատրաստելն էր: Մեր հիմնական պահանջը հիմա այն է, որ Տոկիոյի խաղերին մասնակցի արժանի մարզիկ, և երկուսին էլ (Կարապետ Չալյանին և Արսեն Ջուլֆալակյանին-խմբ.) տրվի միջազգային մրցաշարի մասնակցելու հնարավորություն: Միակ պահանջն այն է, որ արդար և ազնիվ ճանապարհով Արսենին հնարավորություն տրվի միջազգային մրցաշարի մասնակցելու, այլ պարագայում դա անազնիվ մոտեցում կլինի»,- ասաց նա:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56