Facebook-n արգելում է մտցնում գովազդների համար, որոնք խոստանում են պաշտպանել կամ բուժել կորոնավիրուսի վարակը, Business Insider-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները: Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ արգելքը կտարածվի այն գովազդների վրա, որոնք «կորոնավիրուսի վարակից պաշտպանություն կամ բուժում են երաշխավորում» եւ օգտատերերի շրջանում անհանգստության զգացում են տարածում` հայտնելով, որ COVID-19-ի դեմ ապրանքները կարող են չբավարարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, որ պայքարելու է նոր կորոնավիրուսների վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման դեմ եւ խոստացել էր հեռացնել կեղծ հայտարարություններով կամ դավադրության տեսություններով քոնթենթը սոցցանցից: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրեցին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզեցին հիվանդության պատճառը. դա նոր կորոնավիրուսն էր: ԱՀԿ-ն բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ հայտարարեց եւ պաշտոնական անվանում տվեց հիվանդությանը` COVID-19: Չինաստանում վարակվածների թիվն արդեն գերազանցել է 78 հազարը, մահացել է 2715-ը, գրեթե 30 հազար մարդ ապաքինվել է:
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15