Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների մշակումն ու հայտնաբերումն օտարերկրացիների համար երկրի սահմանները չի բացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԿԺԴՀ առողջապահության փոխնախարար Կիմ Հյոն Հունի հայտարարությանը:
«Սահմանային անցակետերով, ծովային նավահանգիստներով և օդանավակայաններով բոլոր օտարերկրացիների մուտքը երկիր արգելվում է: Ծրագրվում է մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների վերջնական մշակումն առաջնորդվել այդ նույն սկզբունքով»,- հայտարարել է Կիմ Հյոն Հունը:
Փոխնախարարը ևս մեկ անգամ հաստատել է, որ ԿԺԴՀ-ում COVID-2019 կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել, ինչպես նաև վարակվածներ չեն եղել արտասահմանից ժամանածների և նրանց հետ կապ ունեցած անձանց շրջանում, որոնք, սակայն, այժմ կարանտինի մեջ են գտնվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կիմ Հյոն Հունը, կառավարությունը խթանում է հյուսիսկորեացի դեղագործների օգնությամբ երկրում առկա դեղամիջոցներով, օրինակ կռատուկի արմատով, վիրուսի դեմ դեղորայքի ստեղծումը:
Ավելի վաղ, ԿԺԴՀ-ն հայտարարել էր «ազգային արտակարգ կարանտինային համակարգի» գործարկման մասին և բոլոր հնարավոր միջոցառումներն էր իրականացրել երկրի տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: ԿԺԴՀ-ի իշխանություններն օտարերկրացիների համար փակել են երկրի սահմանը և որոշում են կայացրել մեկ ամսվա ընթացքում բժշկական հետազոտության համար մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր հունվարի 13-ից հետո գտնվել են Չինաստանում:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15