Ռուսաստանը շատ զուսպ և զգուշավոր է վերաբերվում այն ամենին, ինչը կատարվում է Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքներին, և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կատարվող գործողությունների վերաբերյալ հարցին:
«Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս, և իհարկե, շահագրգռված ենք, որպեսզի այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, մեր ռազմավարական փոխգործակցությունը, ծանրակշիռ դեր խաղան Հայաստանի ներքաղաքական կյանքում»,- նշեց ՌԴ դեսպանը:
Օրերս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարված էր և դրան զուգահեռ կրկին ակտիվացել էին խոսակցություններ, որ ՀԱՊԿ-ն որևէ ձևով չի արձագանքել կազմակերպության անդամ պետություն Հայաստանի սահմանային լարվածությանը:
«ՀԱՊԿ-ն որպես անվտանգային կազմակերպություն շատ կարևոր դեր է խաղում, այն երաշխիք է, որ իրավիճակը չզարգանա բացասական սցենարով, էսկալացիա չլինի: Ես կասեի, շատ կարևոր անվտանգության բարձիկ է: Իհարկե, ՀԱՊԿ շրջանակում կա նաև հայ-ռուսական երկկողմ փոխգործակցություն: Կարծում եմ՝ այս բոլոր գործոնները բավականին ծանրակշիռ իրողություն են՝ ապահովելու կայունություն և խաղաղություն»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր այնպիսի բարձր մակարդակում են, որպիսին չեն եղել երբևէ, Սերգեյ Կոպիրկինը նշեց. «Հայ-ռուսական հարաբերությունները պահպանում են իրենց ավանդական բնույթը. դրանք մշտապես՝ տարիների, դարերի ընթացքում եղել են յուրահատուկ, դրանք հարաբերություններ են եղբայրական երկրների, եղբայրական ժողովուրդների, որոնց շատ բան է միավորում մշակութային, պատմական, անվտանգային առումներով»,- ասաց նա:
Ըստ դեսպանի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն են քաղաքական երկխոսության ինտենսիվությունը, տնտեսական, անվտանգային համագործակցության զարգացումը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56