Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև մի շարք պայմանագրեր են ստորագրվել ռազմական, անվտանգության, էներգետիկ ու հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Երկրները նաև վիզային ռեժիմի ազատականացման, Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման հետ կապված պայմանագրեր են կնքել, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայից Նախիջևան բնական գազ հասցնելու մասին:
Նախիջևանի հետ կապված նախագծերը ներկայացրել է իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Շամիլ Այրըմը, որը նաև Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է:
Այրըմը պատմել է, որ Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի մասին Ալիևը և Էրդողանը խոսել են դեռևս 2008-ին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի ժամանակ, նույնիսկ Ալիևը խոստացել էր, որ դեպի Նախիջևան երկաթգիծը կֆինանսավորի ադրբեջանական կողմը: Այրըմի խոսքով ավելի ուշ նավթի գների անկման պատճառով նախապատվությունը տրվել է միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցմանը, սակայն այս տարիների ընթացքում Կարս-Իդգիր-Նախիջևան երկաթուղու նախագծային մասը հասցվեց ավարտին:
Թուրք պատգամավորը կարևորել է նոր նախագծի կյանքի կոչումը հատկապես Նախիջևանի համար, քանի որ Ադրբեջանի կազմում գտնվող, բայց դրա հետ ցամաքային սահման չունեցող ինքնավար հանրապետությունում աճող գյուղատնտեսական արտադրանքը դեպի շուկաներ ուղերկելը շատ կհեշտանա:
ԱԶԿ-ական պատգամավորը նշել է նաև Թուրքիայից Նախիջևան գազատարի կառուցման կարևորությունը:
Այրըմը հիշեցրել է, որ Նախիջևանն այժմ Իրանից է գազ գնում, քանի որ ադրբեջանական գազը չի հասնում այնտեղ, «Սովետական միության ժամանակ Հայաստանին տրված» Զանգեզուրի շրջանի՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ընկած լինելու պատճառով:
Մեջլիսի պատգամավորը, տեղեկացրել է, որ Ալիևը Էրդողանին առաջարկել է, որպես այլընտրանք բնական գազը Նախիջևան հասցնել Թուրքիայից:
«Այս պահին բնական գազը հասցված է մինչև Իգդիր: Իգդիրից մինչև սահման 80 կմ է: Նախիջևանի կողմը արդեն իսկ խողովակը հասցրել է մինչև սաման: Այսինքն 80-100 կամ գուցե 120 կմ կառուցելու դեպքում այդ գազատարը պատրաստ կլինի: Այդ գծով էլ Նախիջևանին գազ կտրվի: Իրանի հետ նրանք պայմանագիր ունեն, սա էլ կլինի այլընտրանքային նախագիծ»,- մանրամասնել է Այրըմը:
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03