Մոսկվան ցավակցում է Անկարային՝ Սիրիայում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք ցավակցում ենք, եւս մեկ անգամ կրկնեմ, որ մենք անում ենք ամեն ինչ թուրք զինվորականների անվտանգության համար, որոնք ապահովում են Իդլիբում ապաէսկալացիայի ռեժիմը: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակել այդ աշխատանքը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Իդլիբի ապաէսկալացիայի գոտում խնդիրն այն է, թե ինչպես են գործանակում իրականացվում Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համաձայնությունները: «Մեր զինվորականների միջեւ համաձայնություններ կան, եթե այդ համաձայնությունները հստակ իրականացվեն, նման ողբերգություններից հնարավոր կլինի խուսափել»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ կարեւոր է միավորել ջանքերը: «Կցանկանայի աջակցել Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է միավորել բոլոր արտաքին խաղացողների ջանքերը, համագործակցել լարվածությունը նվազեցնելու համար: Կարեւոր է համագործակցության անհրաժեշտության ըմբռնումը: Մեր արեւմտյան գործընկերները պետք է ղեկավարվեն այս կամ այն կոնֆլիկտում ներգրավված բոլոր խաղացողների, այլ ոչ թե սեփական աշխարհաքաղաքական շահերով»,- ասել է Լավրովը Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո: Լավրովը նշել է, որ սիրական բանակն իրավունք ունի պայքարել Իդլիբում ահաբեկիչների դեմ, «Մոսկվան դա չի կարող արգելել»:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44