Հայաստանում Beeline-ը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան եւ ապագան» ծրագրի իրականացումը, որի մեկնարկը տրվեց նախօրեին Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում։ Ծրագրով նախատեսվում է շահառու դպրոցների աշակերտների հետ անցկացնել կոդավորման արտալսարանային դասընթացներ, որոնք միտված են զարգացնելու աշակերտների թվային եւ այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական եւ վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը եւ համագործակցային աշխատանքը: ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող այս ծրագրով Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16, ինչպես նաեւ թիվ 170 եւ 97 ավագ դպրոցներում ներդրվել են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներ, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր եւ արդյունավետ: Սարքավորումների հետ դպրոցներին են տրամադրվել են նաեւ դասավանդման եւ ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի Արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, դպրոցի ուսուցչական եւ աշակերտական կազմը: «Հայաստանում Beeline-ն արդեն մի քանի տարի աշխատում է անել հնարավոր ամեն բան, որ մեր երիտասարդները կարողանան որակյալ թվային գիտելիքներ ստանալ եւ իրենց ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվել: Ուրախ եմ, որ այս հարցում մենք կարողացել ենք մեր ուժերը միավորել Բրիտանական խորհրդի հետ եւ որ ստացել ենք նախարարության աջակցությունը: Վստահ եմ, սա մասնագիտական մեծ ձեռքբերումների սկիզբ կլինի շատերի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը: Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշեց. «Կոդավորումը 21րդ դարի հմտություններից է, որը խթանանում է քննադատական եւ վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը, որոնք անհրաժեշտ են ցանկացած մասնագիտական ոլորտում: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին եւ միտված է աշակերտներին զինելու համապատասխան հմտություններով հետագայում կրթական եւ աշխատանքային ուղին հարթելու համար»: Ծրագի մեկնարկից առաջ նշված դպրոցների ՏՀՏ ուսուցիչները անցել են micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ եւ առաջիկա երեք ամիսների ընթացքում շուրջ 300 աշակերտի կծանոթացնեն սարքի գործածությանն ու կվարեն կոդավորման ներածական դասընթացներ: Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01