Երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 13:50-ի սահմանում «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտից» ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Սամվել Զ.-ն է, որը մարմնական վնասվածքը ստացել է «Արաբկիրի հումանիտար քոլեջում»: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին մոտ նշված քոլեջի մոտ անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռաֆայել Մ.-ն, 18-ամյա Արմեն Մ.-ն, և ևս մեկ հոգի վիճաբանել են Սամվել Զ.-ի հետ, ինչի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ նրանցից մեկը սուր կտրող–ծակող առարկայով հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ հատվածին: Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ռաֆայել Մ.-ն ներկայացել է ոստիկանություն: Արաբկիրի ոստիկանները Նաիրի Զարյան փողոցի 3-րդ շենքի բակում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Արմեն Մ-ին և երրորդ անձի իքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01