Ալոե վերան բուժում է միջատների խայթոցները, արևայրուքները, սպիները, էկզեման, փսորիազը և այլ մաշկային հիվանդություններ:
Ալոեն կիրառելի է նաև ներքին օգտագործման համար. այն կարգավորում է արյան ճնշումը, շաքարի բարձր մակարդակը, փորկապությունը, վատ ախորժակը, մարսողական խանգարումները, բուժում արթրիտը, խոցերը, աղիների բորբոքումները, լուծը, թութքը և այլն:
Ալոեի և մեղրի համադրությունը՝ գաստրիտի, այրոցի և խոցերի դեմ
Բաղադրություն
- 5 բաժակ ջուր
- 3ճ/գ ալոե վերայի գել
- 1ճ/գ մեղր
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք: Խառնուրդը կարող եք բաժանել 2 չափաբաժինների:
Գաստրիտի առաջին նախանշանների դեպքում խմեք այս հյութից կես բաժակ՝ օրական 2 անգամ:
Որպես կանխարգելիչ միջոց այս հյութը խմեք կես բաժակի չափով՝ ծանր կերակուրներից հետո:
Հիշեք, որ պետք չէ նշվածից շատ չափաբաժնով օգտագործել, քանի որ այս հյութը հզոր լուծողական է:
Փորկապության դեմ
Բաղադրություն
- 2ճ/գ մաքուր ալոեի գել
- 1 բաժակ խնձորի հյութ
Ալոեի գելը լուծեք խնձորի հյութի մեջ: Օրական 1 անգամ՝ առավոտյան կամ երեկոյան, խմեք այս հյութը: Պրոցեդուրան տևում է 5 օր: