Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել առավել շատ ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ պայքարում` նշելով, որ վիրուսի` երկրում տարածվելու դեպքում լուրջ հետևանքներ կարող են լինել, հայտնում է Daily Mail պարբերականը:
Իշխող կուսակցության հանդիպման ժամանակ նախագահը կոչ է արել երկրի հակահամաճարակային բաժանմունքներին կատարել ամեն բան վարակիչ հիվանդության հնարավոր փոխանցման ուղիներն ու եղանակները հայտնաբերելու և դրանց դեմ պայքարելու համար:
Նախագահը նաև ընդգծել է, որ երկրի բոլոր ոլորտներն անխտիր պետք է ենթարկվեն հակահամաճարակային բաժանմունքների կողմից սահմանված կարանտինային ցուցումներին:
Հս. Կորեան մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների մշակումն ու հայտնաբերումն օտարերկրացիների համար երկրի սահմանները չի բացի:
«Սահմանային անցակետերով, ծովային նավահանգիստներով և օդանավակայաններով բոլոր օտարերկրացիների մուտքը երկիր արգելվում է: Ծրագրվում է մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների վերջնական մշակումն առաջնորդվել այդ նույն սկզբունքով»,- հայտարարել է երկրի է առողջապահության փոխնախարարը:
Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ ԿԺԴՀ-ում COVID-2019 կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել, ինչպես նաև վարակվածներ չեն եղել արտասահմանից ժամանածների և նրանց հետ կապ ունեցած անձանց շրջանում, որոնք, սակայն, այժմ կարանտինի մեջ են:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 251-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15