Ըստ Sky News-ի՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը անվանել է իր հանդերձանքներից շատերը՝ ի պատիվ ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի:
Վարչապետության երկրորդ ժամկետի ընթացքում Թետչերը սկսել է պահել հատուկ օրագիր, որտեղ նկարագրում էր, թե ինչ է հագնում: Մասնավորապես, 1990-ի տվյալները ցույց են տալիս, որ նա հագել է Pink Chanel Gorbachev զգեստը՝ բրիտանական Coronation Street սերիալի նկարահանումներին մասնակցելիս:
Հետաքրքիր է, որ այդքան շատ (զգեստներ) անվանվել են Գորբաչովի հետ հանդիպման պատվին: Նա իսկապես փայլել էր ԽՍՀՄ ուղևորության ժամանակ. հմայքը սառը պատերազմը վերջ տալու նրա մոտեցման մի մասն էր», – ասել է արխիվի աշխատակից Քրիս Քոլինսը: Նրա խոսքով՝ թեև Թետչերը նախկինում հետաքրքրված էր նորաձևությամբ, բայց Խորհրդային Միություն կատարած այցից հետո նա գիտակցեց հագուստի ուժը քաղաքականության համատեքստում:
Ընդհանուր առմամբ 200 զգեստ է եղել, և Մարգարետ Թետչերը հիշել է բոլորը: Նրանց մեծ մասը անվանվել է Գորբաչովի անունով: Հղումների քանակով երկրորդ տեղում է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Բացի այդ, նա իր զգեստները անվանել է իռլանդական ռադիոյի և հեռուստատեսության հաղորդավար Թերի Վուգանի պատվին:
Հատկանշական է, որ նախնական տվյալներով ՝ օրագրում նշված չեն ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը ավագը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմութ Քոլը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միթերանը:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15