Եվրոպական Միության երկրներում զբոսաշրջության ոլորտը կորուստներ է կրում աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով, հատկապես` Չինաստանում, որտեղից գալիս էին տուրիստների մեծ մասը: Ըստ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնի` միայն հունվարին կորուստները 1 միլիարդ եվրո են կազմել, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Հունվարից ի վեր եվրոպական զբոսաշրջության ոլորտը 2 միլիոն զբոսաշրջիկ է կորցրել, ինչն ամսական 1 միլիարդ եվրոյի կորուստ է ենթադրում»,- ասել է Բրետոնը: «Ես ուզում եմ հիշեցնել, որ մեծ թվով զբոսաշրջիկներ էին գալիս Եվրոպա, սակայն արդեն երկու ամիս է դա տեղի չի ունենում». Բրետոնը պատմել է, որ Իտալիայի իշխանություններն ավելի քան 3 միլիարդ եվրո են հատկացրել՝ երկրի հյուսիսային շրջաններին աջակցության համար, որոնք ամենաշատն են տուժել համաճարակից եւ դրան հաջորդող սահմանափակիչ միջոցառումներից, մասնավորապես` փոքր եւ միջին բիզնեսին: Ըստ նրա` կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի եւ Գերմանիայի տնտեսությունը կարող է անկում ապրել, սակայն կոնկրետ թվեր նա չի նշել` ասելով, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է: «Մեկնարկային կետը կդառնա մարտի վերջը, երբ ընկերությունները կսկսեն առաջին եռամսյակի հաշվարկները»,- պարզաբանել է եվրահանձնակատարը:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55