Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար: Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական “ֆուռոռը” դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի:
Իրոք, մի քանի հազարի հասնող աջակիցների բանակը, որն, անկախ եղանակային պայմաններից և պետական համակարգի ճնշումներից, հավաքվել էր այդ օրը դատարանի մոտ, ամենաշառաչյուն ապտակներից մեկն էր մոտ երկու տարի շարունակ “ՀՀԿ-ն մեռել է”, “Սերժի կողքը մարդ չի մնացել”, “ընդդիմությունը պառակտված է”տիպի հակաքարոզչություն իրականացնողների համար:
Ավելին, ներկայացված մեղադրանքն ու բուն քրեական գործի բովանդակությունն այնքան անհեթեթ են, որ ձախողվեց նաև հակակոռուպցիոն շոուի հերթական արարը:
Դե, չի կպնում “դիզելի գործով” մեղադրանքը մեզ, չի կպնում ու վերջ:
Բնական է, որ արձանագրած անհաջողության բացասական էներգիան Նիկոլ Փաշինյանը պետք է պարպեր իր թերթի էջերում, երկնելով հերթական անստորագիր խմբագրականն այն մասին, որ իբր մենք ենք որդեգրել քարոզչական շանտաժի մարտավարությունը, երբ “դիզելի գործի” փոխարեն խոսել ենք Արցախի մասին:
“Ուրիշ թեմա չունեին խոսալու, դրա համար Ղարաբաղից են խոսում” իշխանական պատգամավորների անհեթեթ թեզը (փաստորեն, ըստ իրենց Արցախը թեմա չէ) խամրում է այն հետևողականության կողքին, որ դրսևորում է Փաշինյանը, որպեսզի վերջապես լսի մեզանից “նա հողեր է հանձնում” մեղադրանքը:Այդ մազոխիստական համառությունն իրոք զարմանալի է, քանզի, նորիղ կրկնեմ, երբեք և ոչ մի հանրապետական չի մեղադրել նրան հողերը հանձնելու մեջ:
Մեր քննադատությունները Արցախի հարցով վերաբերում են բանակցային գործընթացում իր գործած սխալներին, հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի ձախողումներին, ինքնորոշման իրավունքի հիման վրա կարգավորումը “արդար” լուծումով փոխարինելուն, Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնևը Դուշանբեի վերելակով փոխելուն, Արցախի սուբյեկտայնությունը նվազեցնելուն, միջազգային հարթակներում իր թույլտված բացթողումներին, իր անսահման մեծամտությանն ու հասարակությանը ջանասիրաբար մոլորեցնելու իր գործելաոճին:
Այ սա է նյարդացնացնում իրեն, որովհետև նման առարկայական, փաստարկված և հիմնավոր դաշտում նա պատրաստ չէ կռվել: Իր համար շատ ավելի հեշտ է դիրքավորվել պարզունակ երկբևեռ սխեմաներում, որոնք ոչ թե խելք են պահանջում, այլ էմոցիա, քան բազմաշերտ և բովանդակային ու բարդ քաղաքական կծիկներում, որոնք քանդելու համար անհրաժեշտ է գիտելիք, համբերություն և ազնվություն, այսինքն այն ամենն, ինչ ինքը չունի:
Մեզ հասնում եմ տեղեկություններ, որ թե ինքը, թե իր արտգործնախարարը նեղ զրույցներում սկսում են սրտնեղել և խոստովանել, որ միջազգային շրջանակների ճնշումը մեծանում է: Ճնշում, որը մշտապես է եղել, որին մենք մշտապես դիմագրավել ենք, և գուցե որի պատճառով էլ գլոբալ առումով Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն:
Սակայն այստեղ կա ևս մի նրբություն. Փաշինայնն այնքան ջանասիրաբար է փորձում լսել մեզանից, որ նա հող հանձնող է, որ ակամայից սկսում են մտածել, որ իր նպատակաը միայն իրականության պրիմիտիվացումը չէ…
Եվ որպես հետգրություն. գալիք հանրաքվեին, եթե այն իհարկե կայանա, “այո”-ի պարտությունը Փաշինյանին ամենաշատն է պետք, որպեսզի վերջապես ցույց տա դրսում, որ այլևս չունի միարժեք սատարում և Արցախի հարցով, մեղմ ասած, ոչ պոպուլյար քայլերի գնալ չի կարող: ԱՅՈ-ի ֆիասկոն կարող է լինել իր իսկ լարած “սուպերլեգիտիմության թակարդից” միակ ելքը:
Նիկոլ, մտածիր ասածիս շուրջ…
12:09
11:46
11:33
11:16
11:02
10:38
10:15
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
23:41
23:24
23:02
22:33
22:04
20:51
20:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23