Կարող եմ ասել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին, իրավական մարմինների տիրույթում է, թող քննեն եւ իրենց կարծիքը ներկայացնեն: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանին՝ Աբովյանում առանց օրինական հիմքերի բազմաբնակարան շենքերի կառուցապատում սկսելու համար:
Դիտարկմանը, որ այդ շենքերի կառուցումը կապվում է հենց Գագիկ Ծառուկյանի անվան հետ, ԲՀԿ ղեկավարն ասաց. «Ես արդեն 4 հատի տեղը 20 շենք եմ կառուցել: Նախնական քայլերը կատարել եմ, ում հետ հարցեր եղել է, եթե եղել են հողատարածքներ, բոլորի հետ պայմանավորվածություն եղել է:
Հիմնական, քանի որ եղել է հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն, դա միայն խոսքերով չի, այլ պետք է քայլեր արվեն, որ մարդիկ ներգաղթի ժամանակ բնակվելու տեղ ունենային: Ես ցանկացել եմ օրինակ ծառայել, որ միայն այսկերպ է հնարավոր, որ ներգաղթ լինի, մարդիկ գան: Հիմա պատճառներ են սարքում, պրոբլեմներ են սարքում, մեղքը իրենց վիզը: Ես իմ խոսքերին տեր եմ եղել, կատարում եմ»,-ասաց Ծառուկյանը:
Նա նաեւ հավելեց. «Այսօր ամբողջ պետությունդ չի կարողացել 6 ամսվա մեջ 20 հատ բարձրահարկ շենք կառուցել, որ գնացել տեսել է: Հիմա գնան ասեն՝ կեսը ապօրինի շինություն է, 20 սմ դուրս է եկել… պետք ա, կդադարեցնեմ, ես ոչ մի խնդիր չունեմ: Ես իմ քայլը կատարել եմ»:
Նա հավաստիացրեց, որ ամեն ինչ օրենքի տիրույթում է, օրինական է, թող իրավապահները քննեն:
Հարցին, թե աջակցելո՞ւ է Վահագն Գեւորգյանին, Ծառուկյանը պատասխանեց. «Օրենքի առաջ ոչ մեկը չի կարող աջակցել, գնում է քննություն, մեղավորները պատժվում են, անմեղները արդարացվում են»:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03