Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ Թեհրանը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Ռուսաստանի Դաշնությունից օգնություն է խնդրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք ողջունում ենք բոլոր երկրներից, այդ թվում՝ նաև մեր համախոհներից տրամադրվող մարդասիրական օգնությունը»,- նշել է դիվանագետը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար Իրանին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել: Իրանը Covid-19 կորոնավիրուսով վարակման թվով Չինաստանից, Հարավային Կորեայից և Իտալիայից հետո աշխարհում չորրորդ տեղում է: Երկրում գրանցվել է վարակման 1501 դեպք, որից 66-ը` մահվան ելքով: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2943-ի, բուժվել են 47 000-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 80 151 դեպք: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում զոհերի թիվը հասել է 3100-ի, իսկ ախտահարվածներինը՝ ավելի քան 90 000-ի:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01