Apple Inc ընկերությունը համաձայնվել է վճարել մինչեւ 500 մլն դոլար, որպեսզի կարգավորի դատավարությունն այն գործով, որ ընկերությունն առանց ծանուցման դանդաղեցրել է iPhone հին մոդելների աշխատանքը, որպեսզի դրդի տերերին գնել նոր մոդելները կամ փոխել մարտկոցները: Ըստ վարկածի՝ Apple-ը կվճարի օգտատերերին 25 դոլար iPhone-ի դիմաց, գումարը կարող է ավելանալ կամ պակասել՝ կախված iPhone-ի քանակից՝ 310 մլն դոլար նվազագույն ընդհանուր վճարմամբ: Apple-ը հերքել է իրավախախտումներն ու կարգավորել գործն ամբողջ երկրում, որպեսզի խուսափի բարդություններից եւ դատավարություն հետեւանքներից: Նշված համաձայնությունը տարածվում է iOS 10.2.1 կամ ավելի ուշ տարբերակի օպերացիոն համակարգով աշխատող iPhone 6-ի, 6 Plus-ի, 6s-ի, 6s Plus-ի, 7, 7Plus-ի կամ SE-ի ամերիկացի տերերին: Այն նաեւ տարածվում է iPhone 7 եւ 7 Plus-ին, որոնք աշխատել են iOS 11.2 կամ ավելի ուշ տարբերակով մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ը: Օգտատերերը պնդում էին, որ նրանց հեռախոսների արտադրողականությունը տուժել է Apple ծրագրային ապահովության թարմացումներից հետո: Դա մոլորության մեջ էր գցել նրանց, եւ ենթադրելով, որ իրենց հեռախոսները շուտով վերջնականապես կդադարեն աշխատել, գնել էին նոր հեռախոսներ կամ փոխել մարտկոցները: Apple-ը բացատրում է խնդիրները գլխավորապես ջերմաստիճանի, օգտագործման ինտենսիվության փոփոխությամբ եւ այլ պատճառներով, եւ ասում, որ իրենց ինժեներներն արագ եւ բարեհաջող կերպով լուծել են դրանք: Վերլուծաբանները երբեմն անվանում են iPhone-ի աշխատանքի դանդաղումը «վատացում»:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15