Ստամբուլի նահանգապետարանը մինչև մարտի 10-ն արգելել է նահանգի տարածքում «պատերազմին ոչ» ասող միջոցառումներն ու ակցիաները, նաև բոլոր այն ակցիաները, որոնք կքննադատեն թուրքական բանակի գործողությունները Սիրիայում: Այս մասին տեղեկացնում է birgun.net կայքը:
Նահանգապետարանի հայտարարությունում ասված է, որ «այս զգայուն ժամանակահատվածում, երբ Թուրքիան Սիրիայում զոհեր ու պատերազմի հերոսներ ունի» «ոչ պատերազմին» և նմանատիպ այլ կարգախոսերով անցկացվող հանրահավաքները, քայլերրթները, մամուլի ասուլիսները, ստորագրահավաքները, տաղավարներ տեղադրելը, թռուցիկներ բաժանելն ու նմանատիպ այլ միջոցառումները սպառնալիք են հանրային կարգի պահպանման, հանցագործությունների կանխարգելման և մարդկանց իրավունքների և ազատությունների երաշխավորման համար:
Տեղեկացվում է, որ միջոցառումների արգելքը գործում է մարտի 1-ից մինչև մարտի 10-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Ռոսիա-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15