Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը պատմել է այն քայլերի մասին, որոնք ընկերությունը ձեռնարկում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, գրում է radiosputnik.ria.ru կայքը: Ցուկերբերգի խոսքով՝ Facebook-ն անշահախնդիր օգնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ սոցցանցում անվճար գովազդներ տեղադրելով կորոնավիրուսի վերաբերյալ, ինչպես նաև ջնջում է հիվանդության մասին ապատեղեկատվությունը: Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ սոցիալական ցանցը արգելք է դրել այն գովազդների վրա, որոնցում խոստանում են բուժել նոր կորոնավիրուսը: Ինչպես նշել է Ցուկերբերգը, երբ օգտատերերը սոցիալական ցանցում կորոնավիրուսի հետ կապված որոնումներ են անում, ստանում են ծանուցում, որի օգնությամբ կարող են տեղափոխվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ տարածաշրջանային առողջապահական կառույցի կայք: «Մենք աշխատում ենք երկրների առողջապահության նախարարությունների և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Մենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրում ենք անհրաժեշտության չափով անվճար գովազդային հայտարարություններ, նաև աջակցում ենք այլ կերպ: Բացի այդ, մենք կաջակցենք ու միլիոնավոր անվճար գովազդների հնարավորություն կտանք այլ կազմակերպություններին և սերտորեն կհամագործակցենք առողջապահության ոլորտում համաշխարհային փորձագետների հետ»,-հայտարարել է Ցուկերբերգը: Նա ավելացրել է նաև, որ սոցիալական ցանցից ջնջվում են բոլոր տեսակի ապատեղեկատվությունները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վիրուսից:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03