Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի պաշտոնավարման 6 ամիսը լրացել է, օրենքով նախատեսված կարգով պետք է մրցույթ հայտարարվեր և ռեկտոր նշանակվեր, սակայն դա չի արվել:
Tert.am-ը Դիանա Գալոյանից փորձեց պարզել, թե որն է պատճառը, որ ռեկտորի նշանակման համար մրցույթ չի իրականցվել:
«Հիմա ԲՈՒՀ-ը գտնվում է կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության մեջ: ՊՈԱԿ-ից հիմնադրամ պետք է դառնանք, հետո նոր մրցույթը կհայտարարեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դեռ ամռանն են դիմել լիազոր մարմնին ՀՏՊՀ-ի կազմակերպաիրավական կարգավիճակը փոխելու համար:
Հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը դիմեց նաև ԿԳՄՍ նախարարություն, ասելով, որ փաստորեն ապօրինի է պաշտոնավարում Գալոյանը: Նախարարությունից նշեցին, որ մեր հարցին կպատասխանեն գրավոր:
Tert.am–ն այս հարցով գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ և պատասխանն ունենալուն պես կհրապարակի այն:
Նշենք, որ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 22-ին այն բանից հետո, երբ ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը թողեց զբաղեցրած պաշտոնը: Վերջինիս մեղադրում էին դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ:
Դիանա Գալոյանի նշանակվելուց հետո ՀՊՏՀ ուսանողները նամակ էին հղել նախարար Արայիկ Հարությունյանին` նշելով, որ երկու օրվա ընթացքում ուսումնասիրելով ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել են ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։ Սրան ի պատասխան Գալոյանն ասել էր՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հրապարակել իր գիտական հոդվածների օրիգինալության աստիճանները, դրանք չեն անցնում միջազգային ստանդարտներով սահմանված 10 տոկոսը:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15